ՀԵՍՈՒ 14:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վիճակով ժառանգությունը տվեցին այն ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին, ինչպես որ պատվիրել էր Տերը Հեսուի [𝕸 Մովսեսի] միջոցով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վիճակով եղավ նրանց՝ այդ իննուկես ցեղերի ժառանգությունը, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսի միջոցով, |
«Երբ ձեր մեջ հողի՝ իբրև ժառանգության համար վիճակ գցեք ու բաժանեք, այդ հողից Տիրոջ համար առանձնացնելու եք սուրբ տարածք՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ ու տասը հազար ձողաչափ լայնությամբ, այնպես որ բոլոր սահմաններում չորս կողմերից էլ սրբագործված լինի։
Ըստ ձեր ցեղերի՝ բազմանդամներին մեծ բաժին կհատկացնեք, իսկ սակավանդամներին՝ փոքր բաժին։ Յուրաքանչյուր ցեղ թող ստանա այն, ինչ վիճակ կելնի նրա անվանը։ Բաժանումը պետք է կատարվի ըստ ձեր նահապետական ցեղերի։
Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Սա է այն երկիրը, որ պիտի ժառանգեք վիճակ գցելով։ Ինչպես Տերն է հրամայել, այն պիտի տրվի ինը ցեղերին ու Մանասեի կես ցեղին,
«Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեզ պիտի բաժանեն երկիրը՝ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն,
Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. “Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը,
Հիմա այս երկիրը որպես ժառանգություն բաժանի՛ր ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին. Հորդանան գետից մինչև Մեծ ծովը դեպի արևմուտք կտաս նրան, և Մեծ ծովը սահման կդառնա։
Սելովում Հեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց իսրայելացիներին՝ ըստ իրենց բաժինների։
իսկ դուք երկիրը բաժանե՛ք յոթ մասի և չափագրությունը բերեք ներկայացրե՛ք ինձ այստեղ. ես ձեզ համար այստեղ Աստծու առաջ վիճակ կգցեմ։