Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 13:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Հիմա այս երկիրը որպես ժառանգություն բաժանի՛ր ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին. Հորդանան գետից մինչև Մեծ ծովը դեպի արևմուտք կտաս նրան, և Մեծ ծովը սահման կդառնա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Հիմա այս երկիրն իբրև ժառանգություն բաժանի՛ր ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին».

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 13:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նայեց նրանց նեղություններին, Երբ լսեց ձայնը նրանց աղոթքի.


«Երբ ձեր մեջ հողի՝ իբրև ժառանգության համար վիճակ գցեք ու բաժանեք, այդ հողից Տիրոջ համար առանձնացնելու եք սուրբ տարածք՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ ու տասը հազար ձողաչափ լայնությամբ, այնպես որ բոլոր սահմաններում չորս կողմերից էլ սրբագործված լինի։


Ըստ ձեր ցեղերի՝ բազմանդամներին մեծ բաժին կհատկացնեք, իսկ սակավանդամներին՝ փոքր բաժին։ Յուրաքանչյուր ցեղ թող ստանա այն, ինչ վիճակ կելնի նրա անվանը։ Բաժանումը պետք է կատարվի ըստ ձեր նահապետական ցեղերի։


Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Սա է այն երկիրը, որ պիտի ժառանգեք վիճակ գցելով։ Ինչպես Տերն է հրամայել, այն պիտի տրվի ինը ցեղերին ու Մանասեի կես ցեղին,


Բոլոր լեռնաբնակներին, Լիբանանից մինչև Մասերեփթովթմայիմ և բոլոր սիդովնացիներին ես կկոտորեմ Իսրայելի որդիների առաջ։ Բայց դու դրանք որպես ժառանգություն բաժանի՛ր Իսրայելին, ինչպես որ քեզ պատվիրեցի»։


Իսկ երկու ցեղերը՝ Ռուբենի և Գադի ցեղերը, Մանասեի կես ցեղի հետ ստացան իրենց ժառանգությունը, որ տվել էր Մովսեսը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում. Տիրոջ ծառա Մովսեսը նրանց մեջ բաժանեց.


Վիճակով ժառանգությունը տվեցին այն ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին, ինչպես որ պատվիրել էր Տերը Հեսուի [𝕸 Մովսեսի] միջոցով,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ