Ժողովրդի իշխանները նստեցին Երուսաղեմում ու վիճակ գցեցին, որ տասից մեկը, ում էլ ընկնի վիճակը, մնա սուրբ քաղաք Երուսաղեմում, իսկ մնացյալ ինը գնան մյուս քաղաքները։
Առավոտյան ամենքդ հավաքվե՛ք ըստ ձեր ցեղերի։ Այն ցեղը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք տոհմերով, այն տոհմը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք տներով, և այն տունը, որին ցույց կտա Տերը, մոտեցրե՛ք այրերով,
բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկում է ձեր շուրջը գտնվողներից ու ձեզ նեղություն պատճառողներից։ Իսկ դուք ասացիք. “Ո՛չ, այդպես չէ, մեզ վրա թագավո՛ր կարգիր”։ Արդ, կանգնե՛ք Տիրոջ առջև, ըստ ձեր իշխանությունների, ըստ ձեր ցեղերի և ըստ ձեր հազարյակների»։