Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 14:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 որովհետև Մովսեսը երկու ցեղերին և Մանասեի կես ցեղին ժառանգություն տվել էր Հորդանան գետի այն կողմում։ Բայց նրանց մեջ ղևտացիներին ժառանգություն չէր տվել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 որովհետև Մովսեսը երկուսուկես ցեղերին ժառանգություն տվել էր Հորդանան գետի այն կողմում. բայց ղևտացիներին ժառանգություն չտվեց նրանց մեջ։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 14:3
9 Խաչաձեւ Հղումներ  

«Երբ ձեր մեջ հողի՝ իբրև ժառանգության համար վիճակ գցեք ու բաժանեք, այդ հողից Տիրոջ համար առանձնացնելու եք սուրբ տարածք՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ ու տասը հազար ձողաչափ լայնությամբ, այնպես որ բոլոր սահմաններում չորս կողմերից էլ սրբագործված լինի։


Տիրոջ ծառա Մովսեսը և Իսրայելի որդիները ջարդեցին նրանց, և Տիրոջ ծառա Մովսեսը որպես ժառանգություն այն տվեց Ռուբենի և Գադի ցեղերին և Մանասեի կես ցեղին։


Բայց Ղևիի ցեղին բաժին և ժառանգություն չտրվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես նրանց ասել էր Տերը։ Սրանք են այն բաժինները, որ Մովսեսը բաժանեց Իսրայելի որդիներին Մովաբի Ռաբովթում՝ Հորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց։


և նրանց տվեց այն տարածքը, որ սկսվում է Արոյեր քաղաքից, Առնովն գետի ափերից, Առնովն գետի ձորում գտնվող քաղաքից ամբողջ Միսովրը [𝕸 սարահարթ] մինչև Եսեբոն, Մադեբան և նրա շրջակա քաղաքները՝


Դեբոնը, Բամովթ-բահաղը, Բաաղմովթի տունը,


Իսկ երկու ցեղերը՝ Ռուբենի և Գադի ցեղերը, Մանասեի կես ցեղի հետ ստացան իրենց ժառանգությունը, որ տվել էր Մովսեսը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում. Տիրոջ ծառա Մովսեսը նրանց մեջ բաժանեց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ