Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 13:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Գաղաադի կեսը Աստարովթով, Եդրայինը, Բասանում Օվգի թագավորության քաղաքները տրվեցին Մանասեի որդի Մաքիրի որդիներին՝ Մանասեի կես ցեղի որդիներին, ըստ իրենց տոհմերի։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Գաղաադի կեսը և Աստարովթն ու Եդրային՝ Բասանում Օգի թագավորության քաղաքները, Մանասյան Մաքիրի որդիներինը եղան, այսինքն՝ Մաքիրի որդիների կեսինը՝ ըստ իրենց տոհմերի։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 13:31
14 Խաչաձեւ Հղումներ  

Գեդսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Մանասեի կես ցեղից տվեցին Բասանի Գողան բնակավայրը՝ իր շրջակա արվարձաններով և Հռոմովթը՝ իր արվարձաններով։


Օրեր ավելացրիր թագավորի տարիներին, Օրեր՝ սերնդեսերունդ։


Նեփթաղիմից հետո, արևելքից մինչև արևմուտք, մեկ բաժին կստանա Մանասեի ցեղը։


Բասանի Օվգ թագավորը, որը հսկաների ցեղից էր մնացել և որը բնակվում էր Աստարովթում և Եդրայինում, տիրում էր


Օվգի ողջ թագավորությունը Բասանում, որ թագավորում էր Աստարովթում և Եդրայինում։ Հսկաների մնացորդներից միայն սա էր մնացել, և Մովսեսը հարվածեց ու սպանեց նրան։


Սրանք են այն տեղերը, որ Մովսեսը ժառանգություն տվեց Հորդանան գետի այն կողմում, Մովաբի հովտում, Երիքովի դիմաց՝ արևելքում։


Մանասեին բաժին ընկան Ղաբեկի դաշտը և Գաղաադն ու Բասանը, որ Հորդանան գետի այն կողմում են։


Քանի որ Մանասեի որդիների դուստրերը ժառանգություն ստացան իրենց եղբայրների մեջ, Գաղաադ երկիրը Մանասեի մյուս որդիներինը եղավ։


և այն, ինչ նա արել է Հորդանան գետի այն կողմի ամորհացիների երկու թագավորներին՝ Եսեբոնի Սեհովն թագավորին և Բասանի Օվգ թագավորին, որ բնակվում էր Աստարովթում և Եդրայինում։


Իսրայելի որդիները շարունակեցին Տիրոջ առաջ չարիք գործել և պաշտեցին Բահաղի կուռքերին, Աստարովթին, Ասորիքի աստվածներին, Սիդովնի աստվածներին, Մովաբի աստվածներին, Ամովնի աստվածներին և այլազգիների աստվածներին։ Նրանք լքեցին Տիրոջը և չպաշտեցին նրան։


Գադը Հորդանան գետի այն կողմում բնակվեց. Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նավերի մեջ։ Ասերը ծովի եզերքին է բնակվում Եվ նրա ծոցերում է ապրում։


Եվ աղաղակեցին Տիրոջը՝ ասելով. “Մենք մեղանչել ենք, քանի որ Տիրոջը թողնելով՝ ծառայեցինք Բահաղի կուռքերին ու Անտառներին։ Արդ, փրկի՛ր մեզ մեր թշնամիների ձեռքից, և կծառայենք քեզ”։


Սամուելը իր խոսքն ուղղեց Իսրայելի ողջ տանը՝ ասելով. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա ձեր միջից վերացրե՛ք օտար աստվածներն ու Անտառները [𝕸 Աշտարոտ], ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, միայն Նրա՛ն ծառայեք, և Նա կփրկի ձեզ այլազգիների ձեռքից»։