Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:71 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

71 Գեդսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Մանասեի կես ցեղից տվեցին Բասանի Գողան բնակավայրը՝ իր շրջակա արվարձաններով և Հռոմովթը՝ իր արվարձաններով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

71 Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղի տոհմից տվեցին Բասանում գտնվող Գողանը՝ իր ագարակներով, Աստարովթը՝ իր ագարակներով,

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:71
9 Խաչաձեւ Հղումներ  

Ղևտացիներից Գեթսոնի որդիներին Մանասեի կես ցեղից տվեցին սպանողի համար առանձնացված ապաստանի քաղաք Գովղանը Բասանում ու նրա արվարձանները, ինչպես նաև Բեեստարան ու նրա արվարձանները, ընդամենը երկու քաղաք։


Հորդանան գետի այն կողմում, Երիքովից արևելք Ռուբենի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամովթը Գաղաադում, Մանասեի ցեղից՝ Գովղանը Բասանում։


և այն, ինչ նա արել է Հորդանան գետի այն կողմի ամորհացիների երկու թագավորներին՝ Եսեբոնի Սեհովն թագավորին և Բասանի Օվգ թագավորին, որ բնակվում էր Աստարովթում և Եդրայինում։


Դրանք են՝ Ռուբենի ցեղի շրջանի դաշտային մասում՝ անապատում գտնվող Բոսոր քաղաքը, Գադի ցեղի շրջանի Ռամովթ քաղաքը՝ Գաղաադում, և Մանասեի ցեղի շրջանի Գաղոն քաղաքը՝ Բասանում։


Դա եղավ Եսեբոնում բնակվող ամորհացիների արքա Սեհովնին և Աստարովթում ու Եդրայինում բնակվող Բասանի արքա Օվգին հաղթելուց հետո։


Գաղաադի կեսը Աստարովթով, Եդրայինը, Բասանում Օվգի թագավորության քաղաքները տրվեցին Մանասեի որդի Մաքիրի որդիներին՝ Մանասեի կես ցեղի որդիներին, ըստ իրենց տոհմերի։


Մանասեի կես ցեղից Եները՝ իր արվարձաններով և Իբղաաման՝ իր արվարձաններով տրվեցին Կահաթի մնացած որդիներին՝ ըստ տոհմերի։


Իսաքարի ցեղից տվեցին Կեդեսը՝ իր արվարձաններով, Կադիրը՝ իր արվարձաններով,


Գեթսոնի որդիներին վիճակով հասան Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանի մեջ եղող Մանասեի կես ցեղից տասներեք քաղաքներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ