Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 13:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Նրանց սահմանները եղան Մաանայիմից սկսած ամբողջ Բասանը՝ Բասանի արքա Օվգի ամբողջ թագավորությունը, Հայիրի բոլոր ավանները, որոնք Բասանում են. վաթսուն քաղաք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Նրանց սահմանն այս եղավ. Մանայիմից՝ Բասանի Օգ թագավորի ամբողջ թագավորությունը՝ ամբողջ Բասանը, Բասանում գտնվող Հայիրի բոլոր գյուղաքաղաքները՝ վաթսուն քաղաք։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 13:30
11 Խաչաձեւ Հղումներ  

Եսեբոնից մինչև Մասփայի Հռամոթը, Բոտանիմը, Մաանայիմը, մինչև Դաբիրի սահմանները,


Այնտեղից դուրս եկան ու գնացին Բասան տանող ճանապարհով։ Եվ Բասանի Օվգ թագավորը Եդրայինում նրանց դեմ պատերազմի ելավ իր ողջ ժողովրդով։


Մովսեսը բաժին տվեց նաև Մանասեի կես ցեղին, որը եղավ Մանասեի որդիների կես ցեղի կալվածքը ըստ իրենց տոհմերի։


Քանի որ Մանասեի որդիների դուստրերը ժառանգություն ստացան իրենց եղբայրների մեջ, Գաղաադ երկիրը Մանասեի մյուս որդիներինը եղավ։


Հակոբը, նրանց տեսնելով, ասաց. «Այս բանակը Աստծունն է», և այդ վայրի անունը դրեց Բանակատեղիներ [𝕸 Մախանայմ]։


Այդ ժամանակ մենք նվաճեցինք նրա բոլոր քաղաքները։ Քաղաք չմնաց, որ նրանցից գրաված չլինեինք, վաթսուն քաղաք Արգոբի շրջանում, որ պատկանում էր Բասանի Օվգ թագավորին։


Միսովրի բոլոր քաղաքները, ողջ Գաղաադը, ողջ Բասանը մինչև Եղքա ու Եդրային Բասանի Օվգի թագավորության քաղաքներն էին։


Գադի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Ռամովթը Գաղաադում և նրա արոտավայրերը, ինչպես նաև Մաանայիմը և նրա արոտավայրերը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ