ՀԵՍՈՒ 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրանք խիստ զարհուրեցին, որովհետև գիտեին, որ Գաբավոնը մեծ քաղաք է, ինչպես որևէ թագավորանիստ մայրաքաղաք։ Դա Գայիից մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ խիստ վախեցավ, որովհետև Գաբավոնը մեծ քաղաք էր՝ թագավորանիստ քաղաքներից մեկի նման. այն Գայիից ավելի մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։ |
Ոչ ոք ձեզ չի դիմադրի, Տերը՝ ձեր Աստվածը, ձեր ահն ու սարսափը կսփռի ամբողջ երկրի վրա, ուր դուք ոտք կդնեք, ինչպես ասել է ձեզ Տերը»։
Այսօրվանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա։ Ով որ լսի քո անունը, թող խռովվի, և քո սարսափը թող պատի նրանց”»։
Նրանք ասացին Հեսուին. «Տերը՝ Աստված, այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։
Նրանք պատասխան տվեցին և ասացին Հեսուին. «Մեզ լուր հասավ, որ Տերը՝ քո Աստվածը, իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տա և մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջինջ անի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից և այդ բանն արեցինք։
Դավիթն Անքուսին ասաց. «Եթե քո ծառան քո առաջ շնորհ է գտել, ինձ տե՛ղ տուր երկրի քաղաքներից մեկում, որ այնտեղ մնամ. ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագավորանիստ քաղաքում»։