Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Հովաբը Ռաբաթում պատերազմում էր ամովնացիների դեմ և գրեթե գրավել էր թագավորանիստ քաղաքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Հովաբը Ռաբբայում պատերազմում էր Ամմոնի որդիների դեմ և վերցրեց թագավորանիստ քաղաքը։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:26
9 Խաչաձեւ Հղումներ  

Հետևյալ տարին, երբ թագավորները արշավի էին ելնելու, Դավիթը Հովաբին իր ծառաների ու բոլոր իսրայելացիների հետ ուղարկեց, որ կոտորեն ամովնացիներին և պաշարեն Ռաբաթը, իսկ ինքը մնաց Երուսաղեմում։


Դավիթն ասաց պատգամաբերին. «Այսպես կասես Հովաբին. “Եղածի համար մի՛ անհանգստացիր, որովհետև սուրը երբեմն այսպես է հարվածում, երբեմն՝ այնպես։ Սաստկացրո՛ւ պատերազմը քաղաքի դեմ ու կործանի՛ր այն”։ Եվ դու գոտեպնդի՛ր նրան»։


Նաթան մարգարեի միջոցով պատգամ հղեց, և նա մանկան անունը ի սեր Տիրոջ Հեդեդի դրեց։


Հովաբը պատգամաբերներ ուղարկեց Դավթին և ասաց. «Ռաբաթի դեմ պատերազմել եմ և գրեթե գրավել ջրերի քաղաքը։


Երբ Դավիթը Մաանայիմ հասավ, Նաասի որդի Վեսբին՝ Ամովնի որդիներից՝ Ռաբաթից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռոգելիմից,


Այսպես պիտի սաղմոս երգեմ քո անվանը Հավիտյանս հավիտենից Եվ քեզ աղոթքներս պիտի մատուցեմ օրըստօրե։


Ամովնացիների քաղաքը տալու եմ ուղտերին՝ արածելու, իսկ ամովնացիներին՝ արածող հոտերին։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը։


Ռափայիններից մնաց միայն Բասանի թագավոր Օվգը։ Նրա երկաթե մահճակալը [𝕸 սարկոֆագը]՝ ինը կանգուն երկարությամբ, և չորս կանգուն լայնությամբ, ըստ սովորական կանգունաչափի, այժմ գտնվում է Ամովնի որդիների ամրոցում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ