Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։
Կողոսացիներին 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ արմատավորված ու շինված նրա վրա և հաստատված այն հավատի մեջ, որ ուսանեցիք՝ անդադար նրան գոհություն հայտնելով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ արմատավորված և նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով։ |
Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։
փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
Նա կլինի հոսող ջրերի մոտ աճած ծառի նման և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի, չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց։
Նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը դրեց ժայռի վրա. հեղեղի բարձրանալու ժամանակ, գետը զարկեց տանը և չկարողացավ շարժել այն, որովհետև հիմքը լավ էր գցված։
իսկ այժմ հայտնված է մարգարեական գրքերի միջոցով մշտնջենավոր Աստծու հրամանի համաձայն և ծանուցված է բոլոր հեթանոսներին՝ հավատի հնազանդության համար,
Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որպեսզի անմեղադրելի լինեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
և ձեր հավատի միջոցով Քրիստոսը բնակվի ձեր սրտերում, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք,
եթե միայն ամուր ու անսասան մնաք հավատի մեջ և չհեռանաք այն հույսից, որ ունեցաք Ավետարանը լսելով։ Այդ Ավետարանը քարոզվում է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, որի սպասավորը դարձա ես՝ Պողոսս։
Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։
Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ օրհնության պատարագ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող մեր շուրթերի պտուղը։
Տեսակ-տեսակ և օտարոտի ուսմունքների մեջ մի՛ տատանվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը և ոչ թե կերակուրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան։
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։
Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկությունների հետևից. խարդախությամբ մասնակից են լինում սիրո ճաշին՝ անպատկառորեն միայն իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորույս չորացած ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած.
Նրան, որ կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծությամբ,