Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։
ԾՆՆԴՈՑ 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են, և այդ պատճառով նրանք թող ապրեն մինչև հարյուր քսան տարի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց. «Իմ հոգին թող միշտ չմնա մարդու վրա, որովհետև նա մարմին է, այլ նրա կյանքի օրերը հարյուր քսան տարի լինեն»։ |
Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։
Դու երկայնամիտ եղար նրանց նկատմամբ և ուղարկեցիր մարգարեներին՝ զգուշացնելու քո սուրբ հոգով։ Բայց և այնպես չլսեցին, և մատնեցիր նրանց երկրի օտար ժողովուրդների ձեռքը, որոնք մեծապես տառապեցրին նրանց։
Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։
Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, և Տերը նրանց թշնամի դարձավ, հենց ինքը պատերազմեց նրանց դեմ։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ ես չարիք կբերեմ նրանց վրա, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց։
Չէ՞ որ այն օրը, երբ ես նրանց հանեցի եգիպտացիների երկրից, ու մինչև այսօր, ամեն առավոտ կանուխ, ձեր հայրերին խստագույնս խրատեցի և ասացի. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին”, բայց նրանք չլսեցին։
Ես կիջնեմ, կխոսեմ քեզ հետ, կվերցնեմ քո ոգուց, որ ես եմ տվել ու կդնեմ նրանց վրա, որպեսզի քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու այլևս միայնակ չկրես այն։
Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։