Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Թեսաղոնիկեցիներին 5:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Մի՛ մարեք Սուրբ Հոգին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Հոգին մի՛ մարեք։

Տես գլուխը Պատճենել




Ա Թեսաղոնիկեցիներին 5:19
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։


Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։


Այդ պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ վառ պահես Աստծու շնորհը, որ քեզ տրվեց իմ ձեռնադրության միջոցով։


Անփույթ մի՛ եղիր այն շնորհի նկատմամբ, որ քո մեջ է և որ քեզ տրվեց մարգարեության միջոցով, երեցների ձեռնադրմամբ։


Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, և Տերը նրանց թշնամի դարձավ, հենց ինքը պատերազմեց նրանց դեմ։


Դու երկայնամիտ եղար նրանց նկատմամբ և ուղարկեցիր մարգարեներին՝ զգուշացնելու քո սուրբ հոգով։ Բայց և այնպես չլսեցին, և մատնեցիր նրանց երկրի օտար ժողովուրդների ձեռքը, որոնք մեծապես տառապեցրին նրանց։


Քեզ հավիտյան գոհություն պիտի մատուցեմ արածիդ համար Եվ սպասեմ քո անվանը, Որովհետև քաղցր ես քո սրբերի առջև։


Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են, և այդ պատճառով նրանք թող ապրեն մինչև հարյուր քսան տարի»։


Եվ այս ամենի վրա առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։


Իսկ եթե նստածներից մեկին հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։


Առատ ջրերը չեն կարողանա սերը մարել, և գետերը չեն արգելի այն։ Եթե մարդ իր ամբողջ ունեցվածքը տա սեր ստանալու ակնկալիքով, արհամարհելով կարհամարհվի։


Սամուելն արեց այն, ինչ Տերն ասել էր, ու եկավ Բեթղեհեմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմավորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը խաղաղությա՞մբ է, ո՜վ տեսանող»։


մի՛ արհամարհեք մարգարեությունները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ