Աբրահամը վերցրեց իր որդի Իսմայելին, իր բոլոր ընդոծիններին, արծաթով գնված բոլորին և իր տանը եղած բոլոր արու մարդկանց և նույն օրն իսկ թլփատեց նրանց, ինչպես պատվիրել էր նրան Աստված։
ԾՆՆԴՈՑ 6:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նոյն արեց այս ամենը։ Ինչ որ պատվիրեց նրան Տերը՝ Աստված, այդ ամենը նույնությամբ կատարեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Նոյն արեց ամենը, ինչ Աստված պատվիրել էր նրան. այդպես արեց։ |
Աբրահամը վերցրեց իր որդի Իսմայելին, իր բոլոր ընդոծիններին, արծաթով գնված բոլորին և իր տանը եղած բոլոր արու մարդկանց և նույն օրն իսկ թլփատեց նրանց, ինչպես պատվիրել էր նրան Աստված։
Ինչպես Աստված պատվիրել էր Նոյին, բոլոր էակներից՝ արու և էգ, մտան տապան, և Տերը՝ Աստված, դրսից փակեց այն։
Մովսեսը կանգնեցրեց խորանը. դրեց դրա խարիսխները և կանգնեցրեց դրա սյուները, դրանց վրա ամրացրեց խոյակները,
Տապանակը տարավ խորանի ներսը, քաշելով քողաձև վարագույրը՝ ծածկեց Ուխտի տապանակը, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
Ողջակեզների զոհասեղանը դրեց Վկայության խորանի դռան մոտ և դրա վրա ողջակեզներ ու զոհեր մատուցեց, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։