Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 17:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Աբրահամը վերցրեց իր որդի Իսմայելին, իր բոլոր ընդոծիններին, արծաթով գնված բոլորին և իր տանը եղած բոլոր արու մարդկանց և նույն օրն իսկ թլփատեց նրանց, ինչպես պատվիրել էր նրան Աստված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Աբրահամն առավ իր որդի Իսմայելին և իր բոլոր ընդոծիններին, իր բոլոր արծաթով գնվածներին, Աբրահամի ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց և հենց նույն օրը թլփատեց նրանց անթլփատության մարմինը, ինչպես որ Աստված ասել էր նրան։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 17:23
16 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայր Ղովտը գերի է ընկել, հավաքեց իր երեք հարյուր տասնութ ընդոծիններին։


Իմ ուխտը պիտի պահես ինչպես դու, այնպես էլ քեզանից հետո եկող քո զավակները սերնդեսերունդ։


որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։


Բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, համաձայնվեցին Եմովրի ու նրա որդի Սյուքեմի հետ, և բոլոր արուները թլփատվեցին։


Վաղվա օրով մի՛ պարծեցիր, քանզի չգիտես, վաղն ինչ կլինի քեզ հետ։


Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։


Պողոսն ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան այդ տեղերում գտնվող հրեաների պատճառով, քանի որ բոլորն էլ գիտեին, թե նրա հայրը հեթանոս էր։


որովհետև Քրիստոս Հիսուսով ո՛չ թլփատությունը զորություն ունի, ո՛չ անթլփատությունը, այլ հավատը, որ գործում է սիրո օգնությամբ։


Քանի որ ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ նոր արարած լինելը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ