5 Նոյն արեց այն ամենը, ինչ պատվիրեց Տերը՝ Աստված։
5 Եվ Նոյն արեց ամենը, ինչ Տերը պատվիրել էր նրան։
Նոյն արեց այս ամենը։ Ինչ որ պատվիրեց նրան Տերը՝ Աստված, այդ ամենը նույնությամբ կատարեց։
Եվ նրանց պատասխանեց. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում»։
Շատ անգամներ Ես բնակվեցի նրանց հետ, Ովքեր ատում են խաղաղությունը։
Մովսեսի մոտ՝ խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա սյուները, վերջինիս խարիսխները,
Թեպետև Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդություն սովորեց
Ինքն իրեն խոնարհեցրեց՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ՝ խաչի մահ։
Եթե այս բաները գիտեք, առավել երանելի եք, եթե դրանք կատարեք։
Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։
Մովսեսը կանգնեցրեց խորանը. դրեց դրա խարիսխները և կանգնեցրեց դրա սյուները, դրանց վրա ամրացրեց խոյակները,
Նրա մայրն սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»։
Եվ Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրեց իրենց։
Ինչպես Աստված պատվիրել էր Նոյին, բոլոր էակներից՝ արու և էգ, մտան տապան, և Տերը՝ Աստված, դրսից փակեց այն։