Այն ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին. «Ինձ ատելի և չար դարձրիք այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների աչքին։ Մենք սակավաթիվ ենք։ Եթե նրանք հավաքվեն, ինձ վրա հարձակվեն ու հարվածեն ինձ, ապա կոչնչանանք և՛ ես, և՛ իմ տունը»։
ԾՆՆԴՈՑ 49:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմ հոգին չի մասնակցի նրանց խորհուրդներին, ոչ էլ նրանց դավադրությանը կաջակցի իմ միտքը, որովհետև իրենց բարկության մեջ սպանեցին մարդկանց և իրենց մոլուցքի մեջ ջլակոտոր արեցին ցուլերի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց խորհուրդների մեջ թող չմտնի իմ անձը, նրանց ժողովին չմիանա իմ փառքը, քանզի իրենց բարկությամբ մարդ սպանեցին և իրենց քմահաճույքով ցուլի ջիղ կտրեցին։ |
Այն ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին. «Ինձ ատելի և չար դարձրիք այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների աչքին։ Մենք սակավաթիվ ենք։ Եթե նրանք հավաքվեն, ինձ վրա հարձակվեն ու հարվածեն ինձ, ապա կոչնչանանք և՛ ես, և՛ իմ տունը»։
Դավիթը նրանից հազար մարտակառք, յոթ հազար հեծյալ ու քսան հազար հետևակ գերի վերցրեց։ Դավիթը բոլոր մարտակառքերը քանդեց՝ իր համար միայն հարյուր մարտակառք թողնելով։
Նրանից վերցրեց հազար մարտակառք, յոթ հազար ձիավոր ու քսան հազար հետևակ։ Դավիթը ջարդեց բոլոր մարտակառքերը՝ թողնելով միայն հարյուր մարտակառք։
Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։
Սաղմոս Դավթի Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, չափազանց մեծ ես դու. Գովասանք և մեծ վայելչություն հագար,
Երեսդ մի՛ դարձրու ինձանից Եվ բարկությամբ մի՛ շրջվիր քո ծառայից։ Իմ օգնակա՛նը եղիր. մի՛ անարգիր ինձ Եվ մի՛ լքիր ինձ, Աստվա՛ծ, փրկի՛չ իմ։
Իմ բոլոր թշնամիներից ավելի Ես եղա նախատինք դրացիներիս համար, Իսկ ծանոթներիս՝ մեծ ահ ու երկյուղ։ Բոլոր ինձ տեսնողները հեռու էին փախչում ինձանից,
Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր. Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։
Նրանց բերանների մեջ Ճշմարտություն չկա, Եվ նրանց սրտերը նանրացած են, Նրանց կոկորդները բաց են գերեզմանի պես, Նրանք նենգավոր եղան իրենց լեզուներով։
Արդարների խորհուրդները ճիշտ վճիռներ են, իսկ ամբարիշտները առաջնորդներն են նենգությունների։
Ծաղր անողների հետ ատյան չնստեցի, այլ երկյուղ կրելով քեզնից՝ նստում էի առանձին, որովհետև դառնությամբ էի լցված։
Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։
Եվ ինքս ինձ կասեմ՝ “Ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր և ուրա՛խ եղիր”։
Անհավատներին լծակից մի՛ եղեք, քանի որ ի՞նչ կապ կարող է լինել արդարության և անօրենության միջև, կամ ի՞նչ հաղորդակցություն կարող է լինել լույսի և խավարի միջև։
«Անիծյալ լինի նա, ով նենգությամբ կհարվածի իր մերձավորին»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Հեսուն նրանց հետ այնպես վարվեց, ինչպես որ Տերը պատվիրել էր նրան. նրանց ձիերը ջղակոտոր արեց և նրանց կառքերը հրով այրեց։