Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Դավիթը նրանից հազար մարտակառք, յոթ հազար հեծյալ ու քսան հազար հետևակ գերի վերցրեց։ Դավիթը բոլոր մարտակառքերը քանդեց՝ իր համար միայն հարյուր մարտակառք թողնելով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եվ Դավիթը նրանից վերցրեց հազար յոթ հարյուր ձիավոր և քսան հազար հետևակ զորք, և Դավիթը բոլոր մարտակառքերի ձիերի ջիղերը հատեց և նրանցից թողեց միայն հարյուր կառքի ձի։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:4
8 Խաչաձեւ Հղումներ  

Իմ հոգին չի մասնակցի նրանց խորհուրդներին, ոչ էլ նրանց դավադրությանը կաջակցի իմ միտքը, որովհետև իրենց բարկության մեջ սպանեցին մարդկանց և իրենց մոլուցքի մեջ ջլակոտոր արեցին ցուլերի։


Սողոմոնը հավաքեց ռազմակառքեր ու հեծյալներ։ Նա ուներ քառասուն հազար մատակ ձիեր, տասներկու հազար երիվարներ, որոնց տեղավորեց ռազմակառքերի համար սահմանված քաղաքներում, իսկ նրանք, որ արքայի համար էին սահմանված՝ Երուսաղեմում։


Նրանից վերցրեց հազար մարտակառք, յոթ հազար ձիավոր ու քսան հազար հետևակ։ Դավիթը ջարդեց բոլոր մարտակառքերը՝ թողնելով միայն հարյուր մարտակառք։


Հավիտյանս հավիտենից նրան օգնություն կտաս, Քո երեսի խնդությամբ կուրախացնես նրան։


Իշխանը չպետք է մտածի իր երիվարները բազմացնելու մասին, ոչ էլ ժողովրդին Եգիպտոս ուղարկի, որովհետև Տերն ասել է. “Այլևս նույն ճանապարհով հետ չեք դառնալու”։


Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, քանի որ վաղը այս ժամին ես նրանց բոլորին փախուստի պիտի մատնեմ Իսրայելի որդիների առաջ. նրանց ձիերին ջղակտոր կանես, նրանց կառքերը հրով կայրես»։


Հեսուն նրանց հետ այնպես վարվեց, ինչպես որ Տերը պատվիրել էր նրան. նրանց ձիերը ջղակոտոր արեց և նրանց կառքերը հրով այրեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ