Իսկ երկրորդ որդուն անվանեց Եփրեմ՝ ասելով. «Աստված ինձ հզորացրեց իմ տառապանքների երկրում»։
ԾՆՆԴՈՑ 49:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պտղաբերած որդյա՛կ իմ Հովսեփ, որդյա՛կ իմ՝ պտղաբերած և նախանձելի, որդյա՛կ իմ դեռատի, դարձի՛ր դու ինձ մոտ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի պտղատու ոստ է Հովսեփը, մի պտղաբեր ոստ՝ աղբյուրի վրա. բողբոջները տարածվում են պատի վրա։ |
Իսկ երկրորդ որդուն անվանեց Եփրեմ՝ ասելով. «Աստված ինձ հզորացրեց իմ տառապանքների երկրում»։
Հովսեփի որդիները, որոնք ծնվեցին Եգիպտոսում, երկուսն են։ Այսպիսով Հակոբի ընտանիքի՝ Եգիպտոս մտած բոլոր մարդկանց թիվը յոթանասունհինգ է։
Որոշ ժամանակ անց Հովսեփին հայտնեցին. «Քո հայրը՝ Հակոբը, հիվանդ է»։ Հովսեփը, վերցնելով իր երկու որդիներին՝ Մանասեին ու Եփրեմին, եկավ Հակոբի մոտ։
Օրհնեց նրանց և ասաց. «Աստված, որի առջև աստվածահաճո կյանքով ապրեցին իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստված, որ հոգ է տանում ինձ իմ մանկությունից մինչև այսօր,
Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս մանուկներին, և թող սրանց վրա կանչվի իմ անունը, և իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունները, և թող անչափ բազմանան այս երկրի վրա»։
Արդ, մինչև իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնված քո երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասեն, իմն են, ինչպես Ռուբենն ու Շմավոնը։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար «Բազում անգամ մարտնչեցին իմ դեմ Իմ մանկությունից,- թող ասի Իսրայելը,-
Նրա զորավոր գավազանն իշխեց ազգի իշխանների վրա. որպես ծառ բարձրացավ ծառաստանների մեջ. իր վեհությունը տեսավ իր ճյուղերի առատության մեջ։
քանի որ նա եղբայրների մեջ կզատորոշի, Տերը նրա վրա անապատից խորշակի հողմ կբերի, կցամաքեցնի նրա առվակները և կավերի նրա աղբյուրները։ Դա կչորացնի նրա երկիրը և նրա ցանկալի բոլոր անոթները»։