21 Նեփթաղիմը փռված ճյուղ է, որ իր պտուղներով գեղեցկություն է սփռում։
21 Նեփթաղիմն ազատ մի եղջերու է. նա գեղեցիկ ձագեր է տալիս։
Նեփթաղիմի մասին ասաց. «Նեփթաղիմը հագեցած է բարիքներով։ Նա թող լցվի Տիրոջ օրհնություններով, թող ժառանգի ծովն ու հարավը»։
Ռաքելն ասաց. «Աստված ինձ օգնեց, որովհետև մրցեցի քրոջս հետ և հաղթեցի»։ Եվ որդու անունը դրեց Նեփթաղիմ։
Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահվան վտանգի մեջ, Եվ Նեփթաղիմի ժողովուրդը վտանգում է իրեն դաշտի բարձունքներում։
Բարակը Զաբուղոնի որդիներին և Նեփթաղիմի որդիներին կանչեց Կադես։ Տասը հազար մարդ նրա հետևից գնացին. Դեբովրան նույնպես գնաց նրա հետ։
Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից
Նեփթաղիմի որդիները՝ Ասիելը, Գովնին, Աստարն ու Սիլիմը։
եղնիկի պես սիրով և այծյամի պես շնորհագեղ լինի նա, հաճելի լինի քո իմաստությանը և քեզ հետ լինի ամեն ժամ, և եթե նրա սիրով գնաս, բազմապատիկ կլինես։
Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, անդաստանի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա կամենա։
Հանդում եղնիկները ձագ ծնեցին, սակայն թողեցին իրենց ձագերին, որովհետև բուսականություն չկար.
Նրանք ասացին նրան. «Եթե այսօր այդ ժողովրդի նկատմամբ բարյացակամ լինես, հաճելի լինես և լավ խոսքեր ասես նրանց, քեզ միշտ ծառա կլինեն»։