Չորս սերունդ պիտի անցնի, մինչև որ քո ժառանգները այստեղ կվերադառնան, որովհետև մինչ այդ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին հասած չեն լինի»։
ԾՆՆԴՈՑ 48:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ես քեզ եմ տալիս Սյուքեմը, որ ամորհացիներից իմ սրով ու աղեղով գրավել եմ, քո եղբայրներից մի բաժին ավելի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես քո եղբայրներից մեկ բաժին ավելի երկիր տվեցի քեզ, որ ամորհացիների ձեռքից իմ սրով և իմ աղեղով վերցրի»։ |
Չորս սերունդ պիտի անցնի, մինչև որ քո ժառանգները այստեղ կվերադառնան, որովհետև մինչ այդ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին հասած չեն լինի»։
Թեև Հուդան զորավոր էր իր եղբայրների մեջ և նրանց իշխանը, բայց օրհնությունը Հովսեփին տրվեց։
Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Սրանք են երկիրը ժառանգելու այն սահմանները, նաև այն հավելյալ բաժինը, որ ժառանգություն են թողնվելու իսրայելացիների տասներկու ցեղերին։
Բայց ես ամորհացուն վերացրի նրա երեսից, որի հասակը մայրու բարձրություն ուներ, և հզոր էր կաղնու պես. վերացրի նրա պտուղը՝ վերևից, և նրա արմատները՝ ներքևից»։
Եկավ Սամարիայի մի քաղաք, որի անունն էր Սյուքար, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդուն՝ Հովսեփին։
նա պարտավոր է անդրանիկ ճանաչել ատելի կնոջ որդուն և իր ունեցածի կրկնակի բաժինը նրան տալ, որովհետև նա է նրա անդրանիկ որդին, և անդրանկության իրավունքը նրան է պատկանում»։
Իսրայելի որդիները Եգիպտոսից հանեցին Հովսեփի ոսկորները և դրանք թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ հարյուր գառով առել էր Հակոբը Սյուքեմում բնակվող ամորհացիներից և բաժին էր տվել Հովսեփին։
Արդ, Տերը՝ Իսրայելի Աստվածը, ամորհացիներին վերացրել է Իսրայելի՝ իր ժողովրդի առջևից, և դո՞ւ պիտի ժառանգես այն։