ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ23 Արդ, Տերը՝ Իսրայելի Աստվածը, ամորհացիներին վերացրել է Իսրայելի՝ իր ժողովրդի առջևից, և դո՞ւ պիտի ժառանգես այն։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ23 Եվ հիմա, երբ Տերը՝ Իսրայելի Աստվածն է ամորհացիներին Իսրայելի՝ իր ժողովրդի առաջից հալածել, դո՞ւ պիտի ժառանգես այն։ Տես գլուխը |
Երբ ամորհացիների թագավորները, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, և փյունիկեցիների թագավորները, որոնք ծովեզերքին էին, լսեցին, որ Տերը՝ Աստված, Իսրայելի որդիների առաջ նրանց գետանցման ժամանակ ցամաքեցրել է Հորդանան գետը, սրտամաշ եղան, զարհուրեցին, և նրանց մեջ խոհականություն չմնաց Իսրայելի որդիների պատճառով։