Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 24:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Իսրայելի որդիները Եգիպտոսից հանեցին Հովսեփի ոսկորները և դրանք թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ հարյուր գառով առել էր Հակոբը Սյուքեմում բնակվող ամորհացիներից և բաժին էր տվել Հովսեփին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Հովսեփի ոսկորները, որ Իսրայելի որդիները հանել էին Եգիպտոսից, թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ Հակոբը գնել էր Սյուքեմի հոր՝ Եմորի որդիներից հարյուր կեսիթայով, և դա Հովսեփի որդիների ժառանգությունը եղավ։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 24:32
9 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփը երդվեցրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Երբ Աստված ձեզ կայցելի, այստեղից կհանեք նաև իմ ոսկորները և կտանեք ձեզ հետ»։


Նա Եմովրից՝ Սյուքեմի հորից, հարյուր ոչխարով մի կալվածք գնեց, որտեղ և հաստատեց իր վրանը։


Մովսեսն իր հետ տարավ Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփը երդվեցրել էր Իսրայելի որդիներին՝ ասելով. «Երբ Տերը ձեզ այցի գա, իմ ոսկորները ձեզ հետ կհանեք այստեղից»։


Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն քարայրի մեջ, որն Աբրահամն արծաթադրամով գնել էր Եմորի որդիներից Սյուքեմում։


Հավատո՛վ հիշեց Հովսեփը իր կյանքի վախճանին իսրայելացիների ելքը և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։


Եկավ Սամարիայի մի քաղաք, որի անունն էր Սյուքար, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդուն՝ Հովսեփին։


Եվ ես քեզ եմ տալիս Սյուքեմը, որ ամորհացիներից իմ սրով ու աղեղով գրավել եմ, քո եղբայրներից մի բաժին ավելի»։


Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ և վախճանվեցին ինքն ու մեր հայրերը։


Այս ամենից հետո Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված կայցելի ձեզ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որ Աստված երդվել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ