Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 48:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Ես քո եղբայրներից մեկ բաժին ավելի երկիր տվեցի քեզ, որ ամորհացիների ձեռքից իմ սրով և իմ աղեղով վերցրի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Եվ ես քեզ եմ տալիս Սյուքեմը, որ ամորհացիներից իմ սրով ու աղեղով գրավել եմ, քո եղբայրներից մի բաժին ավելի»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 48:22
12 Խաչաձեւ Հղումներ  

Արդ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։


Հովսեփի ոսկորները, որ Իսրայելի որդիները հանել էին Եգիպտոսից, թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ Հակոբը գնել էր Սյուքեմի հոր՝ Եմորի որդիներից հարյուր կեսիթայով, և դա Հովսեփի որդիների ժառանգությունը եղավ։


Թեև Հուդան իր եղբայրների մեջ զորավոր էր, և իշխանը նրանից եղավ, սակայն անդրանիկությունը Հովսեփին տրվեց)։


Ես նրանց առաջ բնաջնջեցի ամորհացուն, որի բարձրությունը եղևնիների բարձրության պես էր, և որը պինդ էր կաղնիների նման։ Եվ ես նրա վրայից վերացրի իր պտուղը, իսկ տակից՝ նրա արմատները։


Եվ հիմա, երբ Տերը՝ Իսրայելի Աստվածն է ամորհացիներին Իսրայելի՝ իր ժողովրդի առաջից հալածել, դո՞ւ պիտի ժառանգես այն։


այլ նա պետք է անդրանիկ ճանաչի իր ատելի կնոջ զավակին և իր ամբողջ ունեցածից կրկնակի բաժին տա նրան, որովհետև նա է նրա զորության սկիզբը, և անդրանիկության իրավունքը նրան է պատկանում։


Նրանք վերցրին նրանց հոտերն ու արջառները, նրանց էշերը և ինչ որ կար քաղաքում ու դաշտում։


Այն արտի կալվածքը, որտեղ կանգնեցրել էր իր վրանը, ծախու էր առել Սյուքեմի հայր Եմորից հարյուր կեսիթայով։


Եվ չորրորդ սերնդում կվերադառնան այստեղ, որովհետև ամորհացիների անօրենությունը դեռ լրումին չի հասել»։


Այսպես է ասում Տեր Աստված. «Սա է այն սահմանը, որով պիտի բաժանեք երկիրը Իսրայելի տասներկու ցեղերի համար՝ որպես ժառանգություն. Հովսեփը երկու բաժին պիտի ունենա։


հեբուսացիներին, ամորհացիներին և գերգեսացիներին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ