Հովսեփն անդրանիկին անվանեց Մանասե՝ ասելով. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ ու իմ հոր բոլոր վշտերը»։
ԾՆՆԴՈՑ 48:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելը, մեկնելով իր աջ ձեռքը, դրեց Եփրեմի գլխին, բայց նա կրտսերն էր, իսկ ձախը՝ Մանասեի գլխին, և փոխեց ձեռքերի տեղը, քանի որ Մանասեն էր անդրանիկը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելն իր աջ ձեռքը մեկնեց և դրեց Եփրեմի գլխին, որ փոքրն էր, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին՝ դիտմամբ փոխելով իր ձեռքերը, որովհետև Մանասեն անդրանիկն էր։ |
Հովսեփն անդրանիկին անվանեց Մանասե՝ ասելով. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ ու իմ հոր բոլոր վշտերը»։
Իսկ երկրորդ որդուն անվանեց Եփրեմ՝ ասելով. «Աստված ինձ հզորացրեց իմ տառապանքների երկրում»։
Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթից Հովսեփն ունեցավ իր Մանասե ու Եփրեմ որդիներին։ Մանասեի որդին, որին ծնեց ասորի հարճը, Մաքիրն է։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Եփրեմի՝ Մանասեի եղբոր որդիները՝ Սուտաղաամն ու Տաամը։ Սուտաղաամի որդին է Եդեմը։
Ապա Հովսեփը, բռնելով իր երկու որդիներին՝ Եփրեմին իր աջ կողմում, այսինքն՝ Իսրայելի ձախ կողմում, և Մանասեին՝ իր ձախ կողմում, այսինքն՝ Իսրայելի աջ կողմում, մոտեցրեց նրան։
Հովսեփը, տեսնելով, որ հայրն իր աջը դրել է Եփրեմի գլխին, տրտմեց։ Բռնեց հոր աջը, որ Եփրեմի գլխից տանի Մանասեի գլուխը՝
Եփրեմի բանակը թող ծովի կողմում հաստատվի իր զորքով հանդերձ, և Եփրեմի որդիների իշխանը Եմիուդի որդի Եղիսաման լինի։
ղևտացիները թող կանգնեն Տիրոջ առջև, և Իսրայելի որդիներն իրենց ձեռքերը թող դնեն ղևտացիների վրա։
Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։
Այդ ժամանակ Հիսուսի մոտ մանուկներ բերվեցին, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները սաստեցին նրանց։
«Երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում ու հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի տեսանելի դառնան մարդկանց։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։
Մայրամուտին բոլոր նրանք, որ պես-պես ցավերով հիվանդներ ունեին, նրա մոտ էին բերում նրանց։ Իսկ նա նրանցից յուրաքանչյուրի վրա ձեռք էր դնում ու բժշկում նրանց։
Նավեի որդի Հեսուն լցվեց իմաստության հոգով, որովհետև Մովսեսն իր ձեռքը դրել էր նրա վրա։ Եվ Իսրայելի որդիները հնազանդվեցին նրան և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
Անփույթ մի՛ եղիր այն շնորհի նկատմամբ, որ քո մեջ է և որ քեզ տրվեց մարգարեության միջոցով, երեցների ձեռնադրմամբ։
Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնելու, ոչ էլ ուրիշների մեղքերին մասնակից եղիր։ Ինքդ քեզ մաքո՛ւր պահիր։