Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 46:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթից Հովսեփն ունեցավ իր Մանասե ու Եփրեմ որդիներին։ Մանասեի որդին, որին ծնեց ասորի հարճը, Մաքիրն է։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Եփրեմի՝ Մանասեի եղբոր որդիները՝ Սուտաղաամն ու Տաամը։ Սուտաղաամի որդին է Եդեմը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Հովսեփի համար Եգիպտոսի երկրում ծնվեցին Մանասեն և Եփրեմը, որոնց ծնեց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթը նրա համար։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 46:20
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե [Երկրի փրկիչը] և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին կնության տվեց նրան, ապա Հովսեփը դուրս եկավ փարավոնի առջևից։


Ռաքելի՝ Հակոբի կնոջ որդիները՝ Հովսեփն ու Բենիամինը։


Որոշ ժամանակ անց Հովսեփին հայտնեցին. «Քո հայրը՝ Հակոբը, հիվանդ է»։ Հովսեփը, վերցնելով իր երկու որդիներին՝ Մանասեին ու Եփրեմին, եկավ Հակոբի մոտ։


Հակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայելի որդիները ձեզանով թող օրհնեն միմյանց՝ ասելով. “Աստված թող քեզ անի այն, ինչ արեց Եփրեմին ու Մանասեին”»։ Եվ Եփրեմին ավելի առաջ դասեց, քան Մանասեին։


Արեգ քաղաքի ու Բուբաստի երիտասարդները սրով են ընկնելու, իսկ նրանց կանայք գերի են տարվելու։


Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն և Եփրեմը։ Ղևտացիներին երկրի մեջ բաժին չտրվեց, այլ միայն քաղաքներ՝ բնակվելու համար, և դրանց ագարակները՝ նրանց ոչխարների համար։


Մանասեի՝ Հովսեփի անդրանիկ որդու ցեղի սահմանները սրանք են. Մանասեի անդրանիկին՝ Մաքիրին՝ Գաղաադի հորը, որովհետև պատերազմող մարդ էր, բաժին հասավ Գաղաադը և Բասանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ