Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 2:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Եփրեմի բանակը թող ծովի կողմում հաստատվի իր զորքով հանդերձ, և Եփրեմի որդիների իշխանը Եմիուդի որդի Եղիսաման լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Արևմտյան կողմում Եփրեմի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Եփրեմի որդիների իշխան լինի Ամիուդի որդի Եղիսաման։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 2:18
13 Խաչաձեւ Հղումներ  

Ապա շարժվեցին Եփրեմի բանակի գնդերն իրենց զորքերով։ Եփրեմի ցեղի զորքի առաջնորդը Եմիուդի որդի Եղիսաման էր։


Հովսեփի որդիներից Եփրեմի ցեղից՝ Եմիուդի որդի Եղիսաման, Մանասեի ցեղից՝ Փադասուրի որդի Գամաղիելը,


Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։


իբրև փրկության զոհ՝ երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մեկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Եմիուդի որդի Եղիսամայի ընծան։


Յոթերորդ օրն իր ընծաները մատուցեց Եմիուդի որդի Եղիսաման՝ Եփրեմի որդիների իշխանը։


Իսկ Մանասեի որդիները՝


Արդ, մինչև իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնված քո երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասեն, իմն են, ինչպես Ռուբենն ու Շմավոնը։


Նրա զորքում հաշվառված է 40,500 մարդ։


Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգևելով ջրերի վտակների մոտ, ուղիղ ճանապարհով, որպեսզի չմոլորվեն նրա վրա, քանզի Իսրայելի համար ես հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ