Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Տիմոթեոսին 5:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնելու, ոչ էլ ուրիշների մեղքերին մասնակից եղիր։ Ինքդ քեզ մաքո՛ւր պահիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնել և ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր. ինքդ քեզ անարա՛տ պահիր։

Տես գլուխը Պատճենել




Ա Տիմոթեոսին 5:22
18 Խաչաձեւ Հղումներ  

և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք,


Նրանք էլ պետք է նախ փորձվեն և ապա, եթե անթերի լինեն, անցնեն ծառայության։


ո՛չ նորադարձ, որպեսզի չգոռոզանա և դատապարտության մեջ ընկնի սատանայի նման։


Անփույթ մի՛ եղիր այն շնորհի նկատմամբ, որ քո մեջ է և որ քեզ տրվեց մարգարեության միջոցով, երեցների ձեռնադրմամբ։


Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ և աղոթք անելով՝ նրանց վրա ձեռք դրեցին։


Եթե մեկը նրան բարև ասի, մասնակից կլինի նրա չար գործերին։


Այդ պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ վառ պահես Աստծու շնորհը, որ քեզ տրվեց իմ ձեռնադրության միջոցով։


մկրտությունների վարդապետության, ձեռնադրության, մեռելների հարության և հավիտենական դատաստանի վրա։


Եվ ինչ որ ինձնից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, ավանդի՛ր այն հավատարիմ մարդկանց, որոնք ի վիճակի են ուրիշներին էլ ուսուցանել։


Ոչ ոք երիտասարդ տարիքդ թող չարհամարհի, ընդհակառակը՝ օրինա՛կ եղիր հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ։


Այն ժամանակ ծոմ պահելով և աղոթելով՝ ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին։


Երկնքից լսեցի մի ուրիշ ձայն, որ ասում էր. «Ելե՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին և չընդունեք դրա պատուհասները,


Դրա համար էլ այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արյունից,


Իսկ երբ նրանք ընդդիմացան ու հայհոյեցին, Պողոսը հագուստները թափ տվեց ու ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անպարտ եմ։ Այսուհետ հեթանոսների մոտ եմ գնում»։


Իսրայելի իշխանները վերցրին նրանց պաշարը, բայց Տիրոջը չհարցրին։


Եթե զոհեր ուզեիր, կտայինք, Բայց դու ողջակեզներն անգամ չհաճեցիր ընդունել։


Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ