Նա մի անգամ էլ հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այժմ դարձյալ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Եվ նրա անունը դրեց Հուդա։ Եվ դադարեց ծնելուց։
ԾՆՆԴՈՑ 46:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի որդիները՝ Էր, Օնան, Սելոմ, Փարես և Զարա. բայց Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։ |
Նա մի անգամ էլ հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այժմ դարձյալ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Եվ նրա անունը դրեց Հուդա։ Եվ դադարեց ծնելուց։
Սրանք են Դավթի որդիները, որ նրա համար ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամովն՝ ծնված հեզրայելացի Աքինովամից, երկրորդը՝ Դաղուիա՝ ծնված կարմելացի Աբիգեայից,
Հուդայի որդի Սեղումի որդիները. Ղեքադի հայրը՝ Էր, Մարեսի հայրը՝ Ղադաա, Եսոբայի տան կտավագործների սերունդները, Հովակիմ,
Թեև Հուդան զորավոր էր իր եղբայրների մեջ և նրանց իշխանը, բայց օրհնությունը Հովսեփին տրվեց։
Իսկ Մեսիզաբյուլի որդի Փաթավան, որը Հուդայի որդի Զարեհի ժառանգներից էր, թագավորի մոտ ժողովրդի ներկայացուցիչն էր
Հուդայի մասին ասաց հետևյալը. «Տե՜ր, լսի՛ր Հուդայի ձայնը և այցելի՛ր նրա ժողովրդին։ Թող իր ձեռքերով պաշտպանի իրեն, իսկ դու օգնակա՛ն եղիր նրան թշնամիների դեմ»։
Արդ, հայտնի է, որ մեր Տերը սերում է Հուդայի ցեղից. այդ ցեղից եղած քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։
Բայց երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր. ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղից է՝ Դավթի արմատից, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։
Այն զավակների շնորհիվ, որ Տերը քեզ կտա այդ աղջկանից, քո տունը թող դառնա Փարեսի տան նման, որին Թամարը ծնեց Հուդայի համար»։