Եվ Հուդան իր եղբայր Շմավոնին ասաց. «Վե՛ր կաց գնանք ինձ հետ իմ ժառանգությունը և քանանացիների դեմ պատերազմենք, ես էլ քեզ հետ կգամ քո ժառանգությունը ստանալու»։ Եվ Շմավոնը գնաց նրա հետ։
Վեր կացան ելան Բեթել, և Իսրայելի որդիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ Տերն ասաց. «Հուդան թող լինի առաջնորդը»։
Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենեեսն էր կանգնում։ Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը և ասացին. «Նորից մեր եղբայր Բենիամինի որդիների դեմ պատերազմելու դուրս գա՞նք, թե՞ դադարեցնենք»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք, վաղը նրանց կմատնեմ ձեր ձեռքը»։