Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 38:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Եվ քանի որ Օնանի արածն Աստված չար համարեց, ուստի նրան էլ սպանեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նրա այս արարքը վատ թվաց Տիրոջ առաջ, և նա նրան էլ սպանեց։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 38:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։


Երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տունը բերեց. սա դարձավ նրա կինը և նրա համար որդի ծնեց։ Դավթի այս արածը չար երևաց Տիրոջ աչքին։


Եղիան աղաղակելով ասաց. «Ո՜վ Տեր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մոտ ես բնակվում եմ։ Դու չարչարեցիր նրա որդուն և թողեցիր, որ մահանա»։


Հուդայի որդիները՝ Էր, Օնան և Սելովմ. այս երեքին Հուդայի համար ծնեց Շավայի դուստրը, որ քանանացի էր։ Հուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ աչքին, ուստի Աստված սպանեց նրան։


Այս ամբողջ կատարվածը չար երևաց Տիրոջ աչքին, և նա հարվածեց Իսրայելին։


Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։


Տերը կտեսնի և հաճո չի լինի նրան, և իր բարկությունը կհեռացնի նրանից։


Ու ես միշտ էլ կանխավ ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, և ասացի. “Մի՛ արեք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ”։


Եվ Անգեոսը՝ Տիրոջ պատգամաբերների մեջ Տիրոջ պատգամաբերը, ժողովրդին ասաց. «Ես ձեզ հետ եմ,- ասում է Տերը»։


Ժողովուրդն սկսեց չարաչար տրտնջալ Տիրոջ առաջ։ Տերը լսեց, խիստ բարկացավ ու նրանց վրա հուր թափեց, որը ոչնչացրեց բանակատեղիի մի մասը։


Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղանչեցի, որովհետև չգիտեի, որ դու էիր ճանապարհս փակողը։ Արդ, եթե քեզ ցանկալի չէ գնալս, կվերադառնամ»։


Իսաքարի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Թովլան և Թովլայի գունդը, Փուան և Փուայի գունդը,


Եթե մարդը մեղանչում է մարդու դեմ, ապա պետք է աղոթի Տիրոջը, իսկ եթե Տիրոջ դեմ է մեղանչում, ո՞վ պետք է նրա համար աղոթի»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքերը, որովհետև Տերն ուզում էր կործանել նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ