Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 46:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Հուդայի որդիները՝ Էր, Օնան, Սելոմ, Փարես և Զարա. բայց Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 46:12
29 Խաչաձեւ Հղումներ  

Հուդայի որդու՝ Սելոմի որդիները՝ Ղեքայի հայրը՝ Էր, Մարեսայի հայրը՝ Ղաադա, և Ասբեայի տան՝ բեհեզագործների տան տոհմերը։


Նրա այս արարքը վատ թվաց Տիրոջ առաջ, և նա նրան էլ սպանեց։


Հուդայի առաջնեկ Էրը չար էր Տիրոջ առաջ, և Տերը սպանեց նրան։


Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի ծնեց և ասաց. «Այս անգամ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Դրա համար նրա անունը Հուդա դրեց։ Եվ դադարեց ծնելուց։


Սակայն երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր, ահա հաղթեց առյուծը՝ Հուդայի ցեղից Դավթի արմատը, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։


Հայտնի է, որ մեր Տերը Հուդայի ցեղից է սերում, և այդ ցեղի քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։


Այլ ընտրեց Հուդայի ցեղը և Սիոնի սարը, որ սիրեց։


Թեև Հուդան իր եղբայրների մեջ զորավոր էր, և իշխանը նրանից եղավ, սակայն անդրանիկությունը Հովսեփին տրվեց)։


Սրանք էին Դավթի որդիները, որոնք ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամնոնը՝ հեզրայելացի Աքինոամից, երկրորդը՝ Դանիելը՝ կարմելացի Աբիգեայից,


Սրանք են Իսրայելի որդիները՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար, Զաբուղոն,


Եվ Տերն ասաց. «Թող Հուդան վեր կենա. ահա երկիրը նրա ձեռքը տվի»։


Հուդայի մասին այս ասաց. «Լսի՛ր, ո՛վ Տեր, Հուդայի ձայնը Եվ տա՛ր նրան իր ժողովրդի մոտ. Նրա ձեռքերը բավական են իրեն, Դու օգնակա՛ն եղիր նրա թշնամիների դեմ»։


Հուդայից՝ Ամինադաբի որդի Նաասոնը.


Եվ դարձյալ հղիացավ, մի որդի ծնեց և անունը դրեց Օնան։


Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։


Իսաքարի որդիները՝ Թավղա, Փուա, Հոբ և Սամրոն։


Եվ քո տունը Փարեսի տան պես լինի, և այն սերնդից, որ Թամարը ծնեց Հուդայի համար, թող Տերը քեզ զավակ տա այս նորահասակ կնոջից»։


Նաև Հուդայի որդի Փարեսի որդիներից՝ Բանիի որդու՝ Իմրիի որդու՝ Ամրիի որդու՝ Ամիուդի որդի Ութային,


Եվ նորից մի որդի ծնեց և անունը Սելոմ դրեց։ Նրան ծնելիս Հուդան Քեզիբում էր։


Հուդայի որդիները՝ Փարես, Եսրոն, Քարմի, Ովր և Սոբաղ։


Զարայի որդիներից՝ Հեիելը և նրա եղբայրները՝ ընդամենը վեց հարյուր իննսուն հոգի,


Հուդայի որդի Զարայի որդիներից Մասիզեբելի որդի Փեթայիան թագավորի գործակալն էր ժողովրդի բոլոր գործերով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ