Եվ ասաց. «Տե՛ր, մի՞թե կբարկանաս, եթե շարունակեմ խոսել. իսկ եթե այնտեղ երեսո՞ւնը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի, եթե այնտեղ երեսունը գտնվեն»։
ԾՆՆԴՈՑ 44:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդան, մոտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տե՛ր, թո՛ւյլ տուր, որ քո ծառան խոսի քո առաջ։ Մի՛ բարկացիր քո ծառայի վրա, որովհետև փարավոնից հետո դո՛ւ ես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդան մոտեցավ նրան և ասաց. «Ո՜հ, տե՛ր իմ, խնդրեմ, թող քո ծառան մի խոսք ասի իմ տիրոջ ականջին, և թող քո բարկությունը չբորբոքվի ծառայիդ դեմ, որովհետև դու փարավոնի պես ես։ |
Եվ ասաց. «Տե՛ր, մի՞թե կբարկանաս, եթե շարունակեմ խոսել. իսկ եթե այնտեղ երեսո՞ւնը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի, եթե այնտեղ երեսունը գտնվեն»։
Եվ ասաց. «Տե՛ր, գուցե բարկանա՞ս, եթե մեկ անգամ ևս խոսեմ. իսկ եթե այնտեղ տա՞սը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն տասի»։
Տեսա, իբր դաշտում հասկերի խուրձ էինք կապում։ Իմ խուրձը հանկարծակի բարձրացավ և ուղիղ կանգնեց, իսկ ձեր խրձերը թեքվեցին ու երկրպագեցին իմ խրձին»։
Եղբայրները նրան ասացին. «Մի՞թե մեր թագավորը պիտի լինես կամ մեզ տե՞ր պիտի դառնաս»։ Եվ սկսեցին ավելի ատել նրան նրա երազների ու խոսքերի պատճառով։
Դու կլինես իմ տան կառավարիչը, և քո հրամանին կհնազանդվի իմ ողջ ժողովուրդը։ Ես քեզնից բարձր կլինեմ միայն իմ գահով»։
Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես եմ փարավոնը. առանց քո թույլտվության եգիպտացիների ողջ երկրում ոչ ոք չի բարձրացնի իր ձեռքը կամ ոտքը»։
Իսկ Հովսեփն ասաց. «Քա՛վ լիցի, ես այդպիսի բան չեմ անի։ Այն մարդը, որի մոտ գտնվել է սկիհը, նա՛ թող լինի իմ ծառան, իսկ դուք հանգիստ գնացե՛ք ձեր հոր մոտ»։
Կինն ասաց. «Թո՛ւյլ տուր, որ քո աղախինը մի խոսք ասի իր տեր արքային»։ Արքան ասաց. «Խոսի՛ր»։
Ահարոնն ասաց Մովսեսին. «Մի՛ զայրացիր, տե՛ր իմ, որովհետև դու ինքդ էլ գիտես քո ժողովրդի մոլուցքը։
Թագավորի սպառնալիքը նման է առյուծի մռնչյունի, իսկ նրա զվարթությունը՝ խոտի վրա կաթած ցողի։
Ո՛վ եղբայրներ, Դավիթ նախահոր մասին պետք է վստահությամբ ասել ձեզ, որ և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր.