Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 18:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Եվ ասաց. «Տե՛ր, մի՞թե կբարկանաս, եթե շարունակեմ խոսել. իսկ եթե այնտեղ երեսո՞ւնը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի, եթե այնտեղ երեսունը գտնվեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Աբրահամն ասաց. «Տերը թող չբարկանա, եթե խոսեմ. գուցե այնտեղ երեսունը գտնվեն»։ Տերն ասաց. «Եթե այնտեղ երեսուն արդար էլ գտնեմ, չեմ անի»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 18:30
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։


Մենք նվաղեցինք քո բարկությունից Եվ քո զայրույթից խռովվեցինք։


Սաղմո՛ս երգեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, Նրա գործերի մասին պատմե՛ք հեթանոսների մեջ։


«Էլ ինչո՞ւ դեռ դատվել՝ կշտամբված ու հանդիմանված. Տիրոջից եմ լսում այդ բաները ես։ Ոչնչություն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի ափիբերան լինեմ։


Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, մի անգամ ևս խոսեմ և մի անգամ էլ բրդով փորձեմ։ Այս անգամ թող միայն բրդի վրա չորություն լինի, իսկ ամբողջ գետնի վրա՝ անձրև»։


Հուդան, մոտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տե՛ր, թո՛ւյլ տուր, որ քո ծառան խոսի քո առաջ։ Մի՛ բարկացիր քո ծառայի վրա, որովհետև փարավոնից հետո դո՛ւ ես։


Եվ շարունակեց խոսել նրա հետ ու ասաց. «Իսկ եթե այնտեղ քառասո՞ւնը գտնվեն»։ Ասաց. «Չեմ կործանի հանուն քառասունի»։


Եվ ասաց. «Քանի համարձակվել եմ խոսել Տիրոջ հետ, ասեմ. իսկ եթե այնտեղ քսա՞նը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն քսանի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ