Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 37:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Տեսա, իբր դաշտում հասկերի խուրձ էինք կապում։ Իմ խուրձը հանկարծակի բարձրացավ և ուղիղ կանգնեց, իսկ ձեր խրձերը թեքվեցին ու երկրպագեցին իմ խրձին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Մենք դաշտում խրձեր էինք կապում, և ահա իմ խուրձը բարձրացավ և կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը կանգնեցին նրա շուրջը և երկրպագեցին իմ խրձին»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 37:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Հուդան ու իր եղբայրները ներկայացան Հովսեփին, երբ նա դեռ տանն էր, և նրա առաջ ընկան գետնին։


Հովսեփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում ողջ աշխարհին։ Հովսեփի եղբայրները գալով երկրպագեցին՝ խոնարհվելով մինչև գետին։


Երբ Հովսեփը մտավ տուն, նրանք իրենց ձեռքերում բռնած ընծաները մատուցեցին նրան և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան։


Հովսեփը հիշեց իր երազները և ասաց նրանց. «Դուք լրտեսներ եք և եկել եք երկրի ելքն ու մուտքն ուսումնասիրելու»։


Նա է գլուխը մարմնի՝ եկեղեցու։ Նա է սկիզբը, անդրանիկը՝ մեռելներից, որպեսզի ամեն ինչում ինքը լինի առաջնային.


որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանն ամեն ծունկ խոնարհվի՝ թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների,


Դու, տե՛ր, հարցրիր քո ծառաներին և ասացիր՝ “Հայր կամ եղբայր ունե՞ք”։


Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։


Նրանց ասաց. «Լսե՛ք իմ տեսած երազը։


Նրանք պատասխանեցին. «Մեր հայրը՝ քո ծառան, լավ է, դեռ ապրում է»։ Եվ Հովսեփն ասաց. «Աստծուց օրհնյալ է այդ մարդը»։ Եվ նրանք խոնարհվելով երկրպագեցին նրան։


Հուդան, մոտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տե՛ր, թո՛ւյլ տուր, որ քո ծառան խոսի քո առաջ։ Մի՛ բարկացիր քո ծառայի վրա, որովհետև փարավոնից հետո դո՛ւ ես։


Նրա եղբայրները, գալով նրա մոտ, ընկան նրա ոտքերն ու ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ