ԾՆՆԴՈՑ 43:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և նրան ասացին. «Աղաչում ենք քեզ, տե՛ր։ Երբ առաջին անգամ եկանք պարեն գնելու Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և ասացին. «Օ՜, տե՛ր, սրանից առաջ մենք եկել էինք ուտելիք գնելու, |
Նրանցից մեկը, իջևանում իր գրաստին կեր տալու համար բացելով իր պարկը, տեսավ, որ իր արծաթի քսակը դրված է իր պարկի բերանին։
Եվ մինչ նրանք դատարկում էին իրենց պարկերը, յուրաքանչյուրի արծաթի քսակն իր պարկում գտան։ Եվ երբ իրենց արծաթի քսակները տեսան, թե՛ իրենք և թե՛ իրենց հայրը խիստ վախեցան։
և վերադարձին հասանք իջևան, բացելով մեր պարկերը՝ տեսանք, որ յուրաքանչյուրիս արծաթն իր պարկի մեջ է։ Արդ, արծաթը նույն կշռով հետ ենք բերել, ահա այն մեր ձեռքին է։
Հուդան նրան պատասխանեց՝ ասելով. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրեց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”։
Իսկ նրանք ասացին. «Այն մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ընտանիքի մասին, թե՝ “Տակավին կենդանի՞ է ձեր հայրը”, և թե՝ “Այլ եղբայր ունե՞ք”։ Եվ մենք պատմեցինք նրան՝ ըստ այդ հարցերի։ Մի՞թե գիտեինք, թե մեզ կասի. “Բերե՛ք ձեր եղբորը”»։
Կանանցից մեկն ասաց. «Լսի՛ր ինձ, տե՛ր իմ, ես և այս կինը մի տան մեջ էինք։ Ես ծննդաբերեցի այդ տանը։