Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 43:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Հուդան նրան պատասխանեց՝ ասելով. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրեց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Հուդան խոսեց նրա հետ՝ ասելով. «Այն մարդը վճռականորեն ասաց. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 43:3
13 Խաչաձեւ Հղումներ  

Դու ասացիր քո ծառաներին. “Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, չհամարձակվեք երևալ իմ աչքին”։


իսկ եթե մեր եղբորը մեզ հետ չարձակես, չենք գնա, որովհետև այն մարդը մեզ ասաց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։


Մորմոքում էին մանավանդ նրա այն խոսքի վրա, որ այլևս իր երեսը չեն տեսնելու։ Եվ նրան ուղեկցեցին մինչև նավը։


Եվ արդ, ահավասիկ ես գիտեմ, որ դուք ամենքդ, որոնց մեջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայությունը, իմ երեսն այլևս չեք տեսնելու։


Ես աչքովս տեսա Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը և իջա նրանց փրկելու։ Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս”։


Աբեսաղոմն ասաց Հովաբին. «Ես քեզ մոտ մարդ էի ուղարկել, թե՝ “Ե՛կ այստեղ, որ քեզ ուղարկեմ արքայի մոտ՝ ասելու համար, թե ես ինչո՞ւ եկա Գեսուրից, քանի որ ավելի լավ էր, որ դեռ այնտեղ մնայի, քան թե արքայի երեսը չտեսնեի։ Եթե որևէ հանցանք ունեմ, սպանի՛ր ինձ”»։


Աբեսաղոմը երկու ամիս [𝕸 և Ο΄ տարի] մնաց Երուսաղեմում, բայց արքայի աչքին չերևաց։


Արքան ասաց. «Թող իր տուն վերադառնա և իմ երեսը չտեսնի»։ Աբեսաղոմն իր տուն վերադարձավ և արքայի աչքին չերևաց։


Դավիթն ասաց. «Բարի, ես քեզ հետ ուխտ կկնքեմ, բայց քեզանից մի բան եմ խնդրում. ինձ չներկայանաս, եթե ինձ տեսնելու գալիս հետդ չբերես Սավուղի դուստր Մեղքողին»։


Երբ եգիպտացիների երկրից բերած ցորենը կերան-սպառեցին, հայրն ասաց նրանց. «Դարձյալ գնացե՛ք և մի քիչ պարե՛ն գնեք»։


Արդ, եթե մեր եղբորը մեզ հետ արձակես, կիջնենք և պարեն կգնենք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ