Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 42:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Նրանցից մեկը, իջևանում իր գրաստին կեր տալու համար բացելով իր պարկը, տեսավ, որ իր արծաթի քսակը դրված է իր պարկի բերանին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Նրանցից մեկը իջևանում բաց արեց իր պարկը՝ կեր տալու համար իր էշին, և տեսավ, որ իր փողը դրված է իր պարկի բերանին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 42:27
9 Խաչաձեւ Հղումներ  

Ապա ավելացրեց. «Հարդ ու խոտ շատ ունենք, նաև իջևանելու տեղ»։


Նրանք, բարձելով իրենց էշերը, գնացին այնտեղից։


Եվ մինչ նրանք դատարկում էին իրենց պարկերը, յուրաքանչյուրի արծաթի քսակն իր պարկում գտան։ Եվ երբ իրենց արծաթի քսակները տեսան, թե՛ իրենք և թե՛ իրենց հայրը խիստ վախեցան։


Նրանք, տեսնելով, որ իրենց տարան Հովսեփի տուն, ասացին. «Մեզ ներս տարան այն արծաթի համար, որ վերադարձվեց մեր պարկերում նախորդ անգամ, որպեսզի մեզ ամբաստանեն և մեզ ծառա դարձնեն ու տիրանան մեր էշերին»։


Եվ նրանցից յուրաքանչյուրը, շտապ իջեցնելով իր բեռը, բացեց իր պարկը։


Եվ եղավ, որ ճանապարհին՝ իջևանատանը, նրան հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան։


Եվ մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և նրան իր գրաստի վրա դնելով՝ տարավ մի իջևան և խնամեց նրան։


և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց տեղ չկար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ