Նրանք, տեսնելով, որ իրենց տարան Հովսեփի տուն, ասացին. «Մեզ ներս տարան այն արծաթի համար, որ վերադարձվեց մեր պարկերում նախորդ անգամ, որպեսզի մեզ ամբաստանեն և մեզ ծառա դարձնեն ու տիրանան մեր էշերին»։
Երբ Հովսեփը տեսավ նրանց և իր եղբորը՝ Բենիամինին, իր տան վերակացուին ասաց. «Այս մարդկանց տո՛ւն տար, անասո՛ւն մորթիր և ճա՛շ պատրաստիր, որովհետև այս մարդիկ կեսօրին ինձ հետ են ճաշելու»։
Հովսեփն իր պալատի վերակացուին հրաման տվեց՝ ասելով. «Այդ մարդկանց պարկերը լցրե՛ք պարենով այնքան, որքան կարող են տանել, և յուրաքանչյուրի արծաթը դրե՛ք իր պարկի բերանին։