3 Հովսեփի տասը եղբայրներն իջան Եգիպտոս՝ ցորեն գնելու։
Նրանք պատասխանեցին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ ենք, մի մարդու որդիներ՝ քանանացիների երկրից։ Մեր կրտսեր եղբայրն իր հոր մոտ է, իսկ մյուսն այլևս չկա»։
Լսեցի, որ Եգիպտոսում ցորեն կա։ Իջե՛ք այնտեղ և մեզ համար պարե՛ն գնեք, որ ապրենք և սովամահ չլինենք»։
Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին չթողեց, որ իր եղբայրների հետ գնա, քանզի մտածեց. «Գուցե նրան փորձանք պատահի»։
Իսրայելի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ քանանացիների երկրում սով էր։