Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 43:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իրենց հայրը՝ Իսրայելը, ասաց նրանց. «Եթե այդպես է, արե՛ք այդ։ Ձեր ամանները լցրե՛ք մեր երկրի պտուղներով և այդ մարդուն նվերնե՛ր տարեք՝ կնդրուկ, մեղր, խունկ, զմուռս, բևեկն և ընկույզ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իրենց հայր Իսրայելն ասաց նրանց. «Եթե այդպես է, հիմա այսպե՛ս արեք. վերցրե՛ք ձեր տոպրակների մեջ այս երկրի լավագույն բարիքներից և այդ մարդու համար նվե՛ր տարեք. մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմունք, զմուռս, պիստակ և նուշ։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 43:11
37 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբն ասաց. «Այդպես չէ. եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն ընդունի՛ր իմ ընծաները, որովհետև երբ քո դեմքը տեսա, կարծես թե Աստծու դեմքը տեսնեի։ Ինձ բարությամբ ընդունեցիր,


Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։


Եվ եթե չդանդաղեինք, ապա երկու անգամ գնացած-եկած կլինեինք»։


Եվ իմ Աստվածը թող այնպես անի, որ շնորհ գտնեք այդ մարդու մոտ, և նա ձեզ հետ արձակի ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Իսկ ես եթե անզավակ պիտի մնամ, թող անզավակ մնամ»։


Եվ նրանք, առնելով նվերները, կրկնակի արծաթն ու Բենիամինին, վեր կացան, իջան Եգիպտոս և ներկայացան Հովսեփին։


Կեսօրին՝ մինչ Հովսեփի գալը, նրանք պատրաստեցին նվերները, որովհետև իմացան, որ այնտեղ է ճաշելու։


Երբ Հովսեփը մտավ տուն, նրանք իրենց ձեռքերում բռնած ընծաները մատուցեցին նրան և մինչև գետին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան։


չհաշված հպատակներից, վաճառականների հասույթից և գետի այն կողմում գտնվող բոլոր թագավորներից ու երկրի կառավարիչներից ստացված հարկերը։


Նրանցից յուրաքանչյուրն ամեն տարի բերում էր իր ընծան՝ արծաթե, ոսկե անոթներ, հանդերձներ, զմուռս ու խնկեր, ձիեր ու ջորիներ։


«Դաշինք թող կնքվի իմ ու քո միջև, ինչպես որ եղել է իմ հոր ու քո հոր միջև։ Ահավասիկ քեզ ընծա եմ ուղարկում արծաթ ու ոսկի, որպեսզի քանդես քո և Իսրայելի արքա Բաասայի միջև եղած դաշինքը, և նա հեռանա ինձնից»։


Աքազը Տիրոջ տանն ու թագավորի տան գանձարանում գտնվող արծաթն ու ոսկին վերցրեց և որպես պարգև ուղարկեց Ասորեստանի արքային։


Այդ ժամանակ Բաբելոնի արքան՝ Բաղդանի որդի Մարոդաք Բաղդանը, հրովարտակներ ու ընծաներ ուղարկեց Եզեկիային, որովհետև լսել էր, որ Եզեկիան հիվանդացել է։


Արքան ասաց Ազայելին. «Մի ընծա՛ վերցրու, ընդառա՛ջ գնա Աստծու մարդուն, նրա միջոցով Տիրոջը հարցրո՛ւ, թե կբուժվե՞մ արդյոք իմ այս հիվանդությունից»։


Թող նրանք ջնջվեն քո կյանքի գրքից Եվ չգրվեն քո արդարների հետ։


Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։


Ասացի. «Այժմ սկսեցի. Այս է փոփոխությունը Բարձրյալի աջի»։


և իջա փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների և հեբուսացիների երկիրը։


Անմիտ մարդը ծափ է տալիս և ցնծում, երբ բարեկամներին երաշխավոր է լինում, և մեղավորը խնդում է կռվի ժամանակ։


Շնորհներն ընդարձակում են մարդու կարողությունը և նրան բազմեցնում իշխանների հետ։


Շատերն են հաճոյանում թագավորի դիմաց, և ամեն մի չարակամ նախատինք պիտի լինի մարդկանց։


Գաղտնի պարգևը մեղմում է բարկությունը, իսկ ով խնայում է պարգևը, մեծ բարկություն է առաջ բերում։


Քանզի գեղեցկացան ստինքները քո, քո՛ւյր իմ հարս, գինուց ավելի, և հոտը քո հանդերձների՝ բոլոր խունկերից առավել։


Նարդոս և քրքում, խնկեղեգ և կինամոն՝ Լիբանանի բոլոր ծառերով հանդերձ, զմուռս ու հալվե՝ բոլոր ընտիր խնկերով հանդերձ։


Փախի՛ր, եղբորորդի՛ իմ, և նմանվի՛ր այծյամի կամ եղնիկների ձագերի՝ խնկաբեր լեռների վրա։


Մի՞թե Գաղաադում դեղ չի ճարվում, կամ այնտեղ բժիշկ չկա՞. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկություն չեղավ։


Ռոդոսցիներն են քեզ հետ առևտուր արել. կղզիներից փղոսկրյա ժանիքներով աշխուժացրել են քո առևտուրը, դու էլ եկող-գնացող մարդկանց վճարել ես։


Հուդան ու Իսրայելի որդիներն են քեզ հետ առևտուր արել. ցորենով ու խնկով, դարչինով ու ընտիր-ընտիր մեղրով, յուղով ու խեժով են լցրել քո խառնիխուռն առևտուրը։


Սաբան ու Ռեգման (նրանք էլ քո վաճառականներն են) անուշահոտ յուղեր, թանկարժեք քարեր ու ոսկի են մատակարարել քո շուկաներին։


Ես ձեզ ասացի. “Դուք կժառանգեք այդ երկիրը, և ես ձեզ այն կտամ իբրև սեփականություն, մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում”։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ առանձնացրեց բոլոր ժողովուրդներից։


Եվ երբ նա չանսաց, լռեցինք. ասացինք՝ Տիրոջ կամքը թող լինի։


արեգակի փոփոխությունից կախված բերքով, ամպերը միմյանց վրա կուտակելով,


Հիմա ընդունի՛ր այս ընծան, որ քո աղախինն իր տիրոջն է բերում, այն տո՛ւր իմ տիրոջ հետ գտնվող ծառաներին և


Սավուղն ասաց իր հետ եկած ծառային. «Եթե գնանք, ի՞նչ տանենք Աստծու մարդուն. չէ՞ որ մեր ամաններից հացը պակասել է, և մի բան չունենք, որ տանենք Աստծու մարդուն»։