Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 27:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Հուդան ու Իսրայելի որդիներն են քեզ հետ առևտուր արել. ցորենով ու խնկով, դարչինով ու ընտիր-ընտիր մեղրով, յուղով ու խեժով են լցրել քո խառնիխուռն առևտուրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Հուդան և Իսրայելի երկիրը քեզ հետ վաճառականություն էին անում. Մեննիթի ցորենով, խմորեղենով, մեղրով, յուղով և բալասանով էին անում քո առևտուրը։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 27:17
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա ջարդեց նրանց Արոյերից մինչև Սեմենիթի սահմանը, ջարդեց քսան քաղաք, մինչև Հաբելի այգեստանները՝ խիստ մեծ կոտորած տալով։ Ամովնի որդիները փախան Իսրայելի որդիների առաջից։


Տերը Սողոմոնին տվեց իմաստնություն, մեծ հանճար, ծովեզերքի ավազի չափ առատ միտք։


Հերովդեսը ցասումով էր լցված տյուրոսցիների և սիդովնացիների դեմ։ Նրանք միաբանված՝ եկան նրա մոտ և համոզելով Բղաստոսին՝ թագավորի սենեկապետին, խաղաղություն խնդրեցին, քանի որ իրենց երկիրն արքունիքից էր կերակրվում։


Մի՞թե Գաղաադում դեղ չի ճարվում, կամ այնտեղ բժիշկ չկա՞. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկություն չեղավ։


Նրանք արծաթ տվեցին քարահատներին ու հյուսներին։ Սիդովնացիներին ու տյուրացիներին տվեցին կերակուր, ըմպելիք ու ձեթ, որպեսզի Լիբանանից ծովով մինչև Հոպպե մայրի փայտ բերեն, ինչպես որ հրամայել էր նրանց պարսից Կյուրոս թագավորը։


Քո ծառաներին՝ փայտ կտրող գործավորներին, իբրև ռոճիկ կտամ քսան հազար քոռ ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար չափ գինի և քսան հազար չափ ձեթ»։


Նրանց տվեց կովերի կարագ ու մաքիների կաթ, գառների, խոյերի, ցուլերի ու նոխազների ճարպ, և ընտիր ցորենի ալյուր, որ նման է ճարպոտ երիկամների, և ըմպեցին խաղողի արյուն՝ գինի։


Դա ցորենի, գարու և գինու, այգիների ու նռնենիների երկիր է, ձիթենիների, յուղի ու մեղրի երկիր,


Իրենց հայրը՝ Իսրայելը, ասաց նրանց. «Եթե այդպես է, արե՛ք այդ։ Ձեր ամանները լցրե՛ք մեր երկրի պտուղներով և այդ մարդուն նվերնե՛ր տարեք՝ կնդրուկ, մեղր, խունկ, զմուռս, բևեկն և ընկույզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ