ԾՆՆԴՈՑ 42:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսեցի, որ Եգիպտոսում ցորեն կա։ Իջե՛ք այնտեղ և մեզ համար պարե՛ն գնեք, որ ապրենք և սովամահ չլինենք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասաց. «Լսել եմ, որ Եգիպտոսում ցորեն կա. իջե՛ք այնտեղ և մեզ համար գնե՛ք այնտեղից, որպեսզի ողջ մնանք և չմեռնենք»։ |
Երբ եգիպտացիների երկրից բերած ցորենը կերան-սպառեցին, հայրն ասաց նրանց. «Դարձյալ գնացե՛ք և մի քիչ պարե՛ն գնեք»։
Ապա Հուդան իր հորը՝ Իսրայելին, ասաց. «Թո՛ւյլ տուր, որ պատանին գա ինձ հետ, վեր կենանք գնանք, որպեսզի և՛ մենք, և՛ դու, և՛ մեր երեխաներն ապրենք ու սովամահ չլինենք։
Արդ, շտապ գնացե՛ք իմ հոր մոտ և ասե՛ք նրան. “Այսպես է ասում Հովսեփը՝ քո որդին. Աստված ինձ եգիպտացիների ողջ երկրի կառավարիչ է դարձրել։ Արդ, արի՛, իջի՛ր ինձ մոտ և մի՛ դանդաղիր։
Այն ժամանակ Եզեկիան մահացու հիվանդացավ. Ամոզի որդի Եսային եկավ նրա մոտ ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Պատվե՛ր տուր տանդ համար, որովհետև մեռնելու ես, չես ապրելու”»։
Նա պատասխանեց և ասաց. «Գրված է. “Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից” (Բ Օր. 8.3)»։