Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 42:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ ասաց. «Լսել եմ, որ Եգիպտոսում ցորեն կա. իջե՛ք այնտեղ և մեզ համար գնե՛ք այնտեղից, որպեսզի ողջ մնանք և չմեռնենք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Լսեցի, որ Եգիպտոսում ցորեն կա։ Իջե՛ք այնտեղ և մեզ համար պարե՛ն գնեք, որ ապրենք և սովամահ չլինենք»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 42:2
11 Խաչաձեւ Հղումներ  

Հուդան ասաց իր հորը՝ Իսրայելին. «Տղային ուղարկի՛ր ինձ հետ, և վեր կենանք գնանք, որպեսզի մենք էլ, դու էլ, մեր երեխաներն էլ ողջ մնանք ու չմեռնենք։


Նա պատասխանեց ու ասաց. «Գրված է. "Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում" (Բ Օր. 8.3)»։


Այդ օրերին մերձիմահ հիվանդացավ Եզեկիան։ Ամոզի որդի Եսայի մարգարեն եկավ նրա մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Կարգավորի՛ր քո տունը, որովհետև դու մեռնելու ես, չես ապրելու”»։


Ես չեմ մեռնելու. պիտի ապրեմ և պիտի պատմեմ Տիրոջ գործերի մասին։


Շտապ գնացե՛ք իմ հոր մոտ և ասացե՛ք նրան, թե քո որդի Հովսեփն այսպես է ասում. “Աստված ամբողջ Եգիպտոսի տեր դարձրեց ինձ. արի իջի՛ր ինձ մոտ, մի՛ ուշացիր։


Եթե մեր եղբորն ուղարկես մեզ հետ, կիջնենք և քեզ համար ուտելիք կգնենք։


Երբ Եգիպտոսից բերված պաշարը կերան վերջացրին, նրանց հայրն ասաց նրանց. «Գնացե՛ք, դարձյալ մի քիչ ուտելի՛ք գնեք մեզ համար»։


Հակոբը, լսելով, որ Եգիպտոսում ցորեն կա, մեր հայրերին առաջին անգամ այնտեղ ուղարկեց։


Հովսեփի տասը եղբայրներն իջան Եգիպտոս՝ ցորեն գնելու։


Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը,


Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ