Այնպես պատահեց, որ մի օր Հովսեփը ինչ-որ գործով տուն մտավ, և տան մարդկանցից ներսում ոչ ոք չկար։
ԾՆՆԴՈՑ 39:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թեև նա ամեն օր այդ մասին էր խոսում Հովսեփի մոտ, բայց նա չէր համաձայնվում կենակցել նրա հետ, անգամ մոտենալ նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թեպետ նա ամեն օր այդ բանն ասում էր Հովսեփին, բայց նա չէր լսում նրան, որ նրա հետ պառկի կամ նրա հետ լինի։ |
Այնպես պատահեց, որ մի օր Հովսեփը ինչ-որ գործով տուն մտավ, և տան մարդկանցից ներսում ոչ ոք չկար։
Բայց նա չցանկացավ և իր տիրոջ կնոջն ասաց. «Քանի որ իմ շնորհիվ իմ տերը ոչ մի հոգս չունի իր տան ողջ ունեցվածքի նկատմամբ և իր ողջ ունեցվածքը վստահել է ինձ,
և այս տանն ինձնից ավելի մեծ մարդ չկա, ու ինձ ոչնչից չի զրկել, քեզնից բացի, որովհետև նրա կինն ես, արդ ես ինչպե՞ս գործեմ այդ չար արարքը և մեղանչեմ Աստծու առաջ»։
Մի՛ նայիր չար կնոջը, որովհետև մեղր է ծորում պոռնիկի շուրթերից, որ առժամանակ քաղցրացնում է քիմքդ,
Փախե՛ք պոռնկությունից։ Ամեն մեղք, որ մարդ գործում է, նրա մարմնից դուրս է, բայց ով պոռնկանում է, մեղանչում է իր մարմնի դեմ։
Ուզում եմ, որ այդ երիտասարդ կանայք ամուսնանան, զավակներ ծնեն, տնարար լինեն և հակառակորդին չարախոսելու որևէ առիթ չտան,
Փախի՛ր երիտասարդական ցանկություններից և հետամո՛ւտ եղիր արդարության, հավատի, սիրո, խաղաղության ու սրբության, նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջը։
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և նժդեհների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ,