Եվ ես գտա այն ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առաջ, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, նրանից բռնված պիտի լինի։
«Մի՞թե այդ ամենով չէր, որ մեղանչեց Սողոմոն թագավորը։ Մեր բոլոր թագավորներից ո՞վ էր նրա նման իմաստուն. նա սիրելի էր Աստծուն, և Աստված նրան թագավոր կարգեց ամբողջ Իսրայելի վրա։ Բայց Աստծուն սիրելի և իմաստուն այսպիսի մեծ թագավորին այլազգի կանայք խոտորեցրին ու գցեցին մեղքի մեջ։