Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 39:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Թեպետ նա ամեն օր այդ բանն ասում էր Հովսեփին, բայց նա չէր լսում նրան, որ նրա հետ պառկի կամ նրա հետ լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Թեև նա ամեն օր այդ մասին էր խոսում Հովսեփի մոտ, բայց նա չէր համաձայնվում կենակցել նրա հետ, անգամ մոտենալ նրան։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 39:10
21 Խաչաձեւ Հղումներ  

Բայց նա մերժեց և ասաց իր տիրոջ կնոջը. «Ահա իմ տերը չգիտի, ինչ որ կա ինձ մոտ՝ տան մեջ, և իր ամբողջ ունեցվածքն իմ ձեռքն է հանձնել։


Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ՝ իբրև պանդուխտների և օտարականների, հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։


Երիտասարդական ցանկություններից փախի՛ր և հետամո՛ւտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը՝ Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ։


Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք։


Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են։


Պոռնկությունից փախե՛ք. ամեն մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, սակայն պոռնկություն անողն իր մարմնի դեմ է մեղանչում։


Որովհետև պոռնիկը խոր փոս է, իսկ անառակ կինը՝ նեղ ջրհոր։


Շնացող կանանց բերանը խոր փոս է. ում վրա որ բարկացած է Տերը, նա այնտեղ կընկնի։


Որպեսզի քեզ պահի շնացող կնոջից, այն ցոփ կնոջից, որի խոսքերը շողոքորթում են։


Նրանից հեռո՛ւ պահիր քո ճանապարհը և չմոտենաս նրա տան դռանը։


Որովհետև շնացող կնոջ շրթունքները մեղր են կաթեցնում, նրա քիմքն էլ յուղից փափուկ է։


Որպեսզի քեզ ազատի շնացող կնոջից, ցոփ կնոջից, որը հրապուրիչ խոսքեր է ասում.


Որդյա՛կ իմ, նրանց հետ ճանապարհ մի՛ գնա, ոտքդ ե՛տ պահիր նրանց ուղիներից,


«Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Պակասամիտին էլ ասում է.


Նստում է իր տան մուտքում, քաղաքի բարձր տեղերում, աթոռի վրա


Սա բռնեց նրան և համբուրեց, անամոթ դեմքով ասաց նրան.


Կամենում եմ, որ դեռատի այրիներն ամուսնանան, զավակներ ծնեն, տանտիրուհի լինեն և հակառակորդին հայհոյելու առիթ չտան,


Այս տանը ինձանից մեծը չկա, և ինձ ոչինչ չի արգելել, բացի քեզանից, որովհետև դու նրա կինն ես. ուրեմն ես ինչպե՞ս գործեմ մեծ չարիքը և մեղանչեմ Աստծու դեմ»։


Այնպես պատահեց, որ մի օր Հովսեփն իր գործը կատարելու համար տուն եկավ, և այնտեղ՝ տան մեջ, տան մարդկանցից ոչ մեկը չկար։


Նա հիրավի ավազակի պես դարան է մտնում և մարդկանց մեջ ավելացնում անհավատարիմներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ