Հակոբը, նրանց տեսնելով, ասաց. «Այս բանակը Աստծունն է», և այդ վայրի անունը դրեց Բանակատեղիներ [𝕸 Մախանայմ]։
ԾՆՆԴՈՑ 33:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմ տերն իր ծառայի առջևից թող գնա, իսկ ես ըստ իմ կարողության ու իմ առջևից գնացողների ընթացքի, ըստ իմ երեխաների զորության կշարժվեմ, մինչև որ Սեիրում հասնեմ իմ տիրոջը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն թող իմ տերն իր ծառայի առջևից գնա, իսկ ես մենակ կամաց-կամաց կգնամ իմ առջևում եղած անասունների ընթացքով և իմ երեխաների ընթացքով, մինչև որ գամ Սեիր՝ իմ տիրոջ մոտ»։ |
Հակոբը, նրանց տեսնելով, ասաց. «Այս բանակը Աստծունն է», և այդ վայրի անունը դրեց Բանակատեղիներ [𝕸 Մախանայմ]։
Սակայն Հակոբը նրան ասաց. «Իմ տերը գիտի, որ երեխաներս դեռահաս են, իսկ ոչխարներն ու արջառները, որ սնում են իրենց ձագերին, եթե մի օրվա ճանապարհ գնան, ապա բոլորը կսատկեն։
Եվ արդ, ահա ամովնացիները, մովաբացիները և Սեիր լեռան բնակիչները, որոնց երկրով թույլ չտվեցիր անցնել, երբ իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան և շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց,
Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։
Մովաբի դեմ։ «Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ Մովաբն ու Սեիրն ասացին, թե՝ “Ահա ինչպես մյուս ազգերն են, նույնպես էլ Իսրայելի և Հուդայի տունն է,
Մենք, որ զորավոր ենք, պարտավորություն ունենք տկարների տկարությունը տանելու և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինելու։
Իբրև Քրիստոսով մանուկների՝ կաթ տվեցի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև դեռ չէիք կարողանում ուտել։ Նույնիսկ հիմա չեք կարողանում, որովհետև դեռևս մարմնավոր եք։
«Վերադարձանք ու եկանք անապատ Կարմիր ծով տանող ճանապարհով, ինչպես Տերն էր ասել ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։
Տե՛ր, երբ դու դուրս եկար Սեիրից, Երբ չվեցիր Եդովմի դաշտերից, Երկիրը շարժվեց, և երկինքը խռովվեց, Ամպերը ջուր ցողեցին։