Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 33:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Ուրեմն թող իմ տերն իր ծառայի առջևից գնա, իսկ ես մենակ կամաց-կամաց կգնամ իմ առջևում եղած անասունների ընթացքով և իմ երեխաների ընթացքով, մինչև որ գամ Սեիր՝ իմ տիրոջ մոտ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Իմ տերն իր ծառայի առջևից թող գնա, իսկ ես ըստ իմ կարողության ու իմ առջևից գնացողների ընթացքի, ըստ իմ երեխաների զորության կշարժվեմ, մինչև որ Սեիրում հասնեմ իմ տիրոջը»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 33:14
13 Խաչաձեւ Հղումներ  

Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին։


Հակոբն իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիր երկիրը, Եդովմի գավառը։


Մենք, որ զորավոր ենք, պարտավոր ենք տկարների տկարությունը տանել և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինել։


Եվ այդպես նրանց հետ շատ առակներով էր խոսում, որ նրանք կարողանային լսել։


«Այսպես է ասում Տեր Աստված, որովհետև Մովաբն ու Սեիրն ասացին. “Ահա Հուդայի տունը բոլոր ազգերի պես է”,


Ահա հիմա ամմոնացիները, մովաբացիներն ու Սեիր լեռան բնակիչները, որոնց մեջ մտնելու հրաման չտվեցիր իսրայելացիներին, երբ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, այլ շեղվեցին նրանցից և չբնաջնջեցին նրանց։


Ո՜վ Տեր, երբ դու դուրս էիր գալիս Սեիրից Եվ չվում էիր Եդովմի դաշտից, Երկիրը շարժվեց, երկինքը տեղաց, Եվ ամպերը ջուր տեղացին։


«Մենք ետ դարձանք և Կարմիր ծովի ճանապարհով մեկնեցինք դեպի անապատը, ինչպես Տերն ասել էր ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։


Ձեզ կաթ խմեցրի և ոչ թե կերակուր տվեցի, որովհետև դեռևս չէիք կարող այն ընդունել։ Հիմա էլ դեռ չեք կարող,


Հակոբն ասաց նրան. «Իմ տերը գիտի, որ զավակները նուրբ են, և ինձ հետ եղած ոչխարներն ու արջառներն էլ ձագերով են. եթե նրանց մեկ օր անընդհատ քշեն, բոլոր հոտերը կսատկեն։


Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Այսպե՛ս ասացեք իմ տիրոջը՝ Եսավին. “Այսպես է ասում քո ծառա Հակոբը. Լաբանի մոտ պանդխտություն արեցի և մինչև հիմա այնտեղ ապրեցի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ