Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 33:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Սակայն Հակոբը նրան ասաց. «Իմ տերը գիտի, որ երեխաներս դեռահաս են, իսկ ոչխարներն ու արջառները, որ սնում են իրենց ձագերին, եթե մի օրվա ճանապարհ գնան, ապա բոլորը կսատկեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Հակոբն ասաց նրան. «Իմ տերը գիտի, որ զավակները նուրբ են, և ինձ հետ եղած ոչխարներն ու արջառներն էլ ձագերով են. եթե նրանց մեկ օր անընդհատ քշեն, բոլոր հոտերը կսատկեն։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 33:13
10 Խաչաձեւ Հղումներ  

Եսավն ասաց. «Շարժվենք և ուղիղ գնանք»։


Իմ տերն իր ծառայի առջևից թող գնա, իսկ ես ըստ իմ կարողության ու իմ առջևից գնացողների ընթացքի, ըստ իմ երեխաների զորության կշարժվեմ, մինչև որ Սեիրում հասնեմ իմ տիրոջը»։


Դավիթն ասաց. «Սողոմոն որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պետք է կառուցվի Տիրոջ համար, պետք է լինի մեծ և հռչակավոր, ամբողջ աշխարհում փառավոր. շինանյութ պիտի պատրաստեմ դրա համար»։ Դավիթն իր մահվանից առաջ մեծ պատրաստություն տեսավ։


Արդարը կարեկցում է իր անասունին, իսկ ամբարիշտների աղիները անողորմ են։


Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։


Այլազգիներն այդպես էլ արեցին։ Նրանք անդրանկածին երկու երինջ բերեցին, դրանք լծեցին սայլին, իսկ դրանց հորթերը պահեցին գոմում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ