Նա նորից հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այլևս իմ կողքին կլինի իմ ամուսինը, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրան կոչեց Ղևի։
ԾՆՆԴՈՑ 30:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լիան ասաց. «Աստված ինձ լավ նվեր պարգևեց. սրանից հետո ամուսինս ինձ կսիրի, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը դրեց Զաբուղոն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լիան ասաց. «Աստված ինձ բարի պարգև տվեց. այս անգամ ամուսինս ինձ նախապատվություն պիտի տա, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը Զաբուղոն դրեց։ |
Նա նորից հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այլևս իմ կողքին կլինի իմ ամուսինը, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրան կոչեց Ղևի։
Լիան պատասխանեց. «Բավական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու բերա՞ծն ես ուզում վերցնել»։ Ռաքելն ասաց. «Այդպես չէ։ Քո որդու մանրագորի պտուղների փոխարեն թող Հակոբն այս գիշեր քնի քեզ հետ»։
Ավելացրե՛ք պարգևագինը և օժիտը. որքան էլ ասեք, կտամ, միայն թե այդ աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։
Թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվեց լճի եզերքին գտնվող Կափառնաումում, Զաբուղոնի ու Նեփթաղիմի սահմաններում,
Իսկ Ռուբենի, Գադի, Ասերի, Զաբուղոնի, Դանի և Նեփթաղիմի ցեղերը թող կանգնեն Գեբաղ լեռան վրա՝ ժողովրդին անիծելու։
Բարակը Զաբուղոնի որդիներին և Նեփթաղիմի որդիներին կանչեց Կադես։ Տասը հազար մարդ նրա հետևից գնացին. Դեբովրան նույնպես գնաց նրա հետ։
Եփրեմի ժողովուրդը նրանց պատժեց հովիտներում. Քո եղբայր Բենիամինը հետևեց քո ժողովրդին։ Իմ մոտից՝ Մաքիրից, խուզարկուներ իջան, Իսկ Զաբուղոնից՝ պատմության դպրի գավազան ունեցող ղեկավարներ։
“Արքան գլխագին չի ուզում, այլ միայն այլազգիների հարյուր անթլփատություն, որպեսզի արքայի թշնամիներից վրեժ լուծի”»։ Սավուղը մտածում էր Դավթին այլազգիների ձեռքը մատնել։